Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Կոշտա
Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և Բրյուսելն ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նա հիշեցրել է, որ Երևանում մայիսի 4-5-ը կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։
«Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ակնկալում ենք այս հարաբերությունների խորացում»,-գրել է ԵՄ խորհրդի նախագահը։
Նա մատնանշել է, որ Հայաստանին ու Եվրամիությանը միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...