Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
Հասարակություն

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար

Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար։

«Այս նախագծի իրականացումը հսկայական նշանակություն և ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Այն մեր երկրի առջև նոր հորիզոններ է բացելու. տեխնոլոգիաների առումով Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քարտեզի վրա սկսելու է կարևոր դեր խաղալ։ Մենք այս նախագծի իրականացմանը մասնակցեցինք Ամունդի-Ակբայի հետ համատեղ։ Ամունդի-Ակբան ֆինանսական աջակցությունից բացի իրականացրել է նաև այս ամբողջ նախագծի վերլուծությունը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։   

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, շատ ամուր են և շարունակաբար զարգանում են։ Մենք մուտք ենք գործում նոր փուլ, որտեղ կտեսնենք նոր ներդրումներ և գործընկերությունների աճ։ Սա   լավ օրինակ է այն բանի, թե ինչ կարող է ստացվել, երբ ամերիկյան տեխնոլոգիան համադրվում է Հայաստանի բարձրակարգ տեխնոլոգիական ներուժի, գիտելիքի և մարդկային ռեսուրսների հետ։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի Հայաստանին դառնալ տեխնոլոգիական առաջատար և խթանել երկրի տնտեսությունը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»,- նշել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

«Այս նախագծի շրջանակում ստացված միջազգային թույլտվությունը ներառում է առաջատար կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, որոնք, ինչպես ընդգծել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, հասանելի չեն աշխարհի երկրների մեծամասնությանը։ Փաստը, որ Հայաստանը ստացել է նման բացառիկ թույլտվություն, վկայում է Միացյալ Նահանգների հետ մեր գործընկերության ամրության մասին, ինչպես նաև արտացոլում է այն համատեղ ռազմավարական տեսլականը, որի հիմքում Հայաստանի` որպես առաջադեմ տեխնոլոգիաների և գլոբալ նորարարության առանցքային կենտրոնի ձևավորումն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

 «Սա նախ և առաջ ուղիղ ներդրում է Հայաստանի տեխնոլոգիաների, գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Ուրախ եմ, որ այսօրինակ ծրագրերն արդեն Հայաստանում միայն երազանքների մակարդակի չեն։ Սա իրականություն է, որի շուրջ կա շատ գեղեցիկ և շատ որակյալ կոնսոլիդացիա»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

   «Ուրախ եմ, որ մեր ֆինանսական կառույցները նույնպես միացել են այս նախագծին։ Ծավալուն աշխատանք կատարելուց հետո ունենք  ֆինանսական կառույցների վստահությունը և միասին կարողացանք 300 միլիոն դոլարի գործարք կնքել, որը, կարծում եմ, թե իր մեծությամբ, թե կարևորությամբ Հայաստանի պատմության մեծ գործարքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը»,- նշել է Firebird AI ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը։

Նախագծի իրականացման համար Ակբա բանկն ուղղել է 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը՝ 20 մլն ԱՄՆ դոլար։  

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից