Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը

Հայ բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը գրել է.

«Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձեւաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։

Որքան պետք է ատես սեփական երկրիդ պատմությունն ու ձեռքբերումները, որ գնաս նման մանր քայլի։ Երբ ասում եմ՝ հանրային հեռուստաընկերություն, իհարկե նկատի չունեմ մանրապճեղ չինովնիկների, ահարկու ատիչը նրանց վերեւում է, ահարկու ատիչը նա է, ով պատմություն, սրբություն, արժեք է ասպատակում արդեն բավական երկար (անտանելի երկար) ժամանակ։

Այսուհանդերձ հուսահատ չեմ։ Ապրածս կյանքն ու ժամանակն ինձ սովորեցրել են, որ մանրապճեղները, նաեւ՝ խոշոր եղջրավորները հասնում են վախճանի նշանակված վայրին։

Ես սովոր եմ սպասելու, համբերելու, դիմանալու՝ ինչքան որ պետք է։ Իմ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը մերժեցին ոչ միայն հանրայինը, այլեւ մյուս բոլոր հեռուստաընկերությունները, բայց 10 տարի անց ցուցադրվեց հանրայինի եթերում։

Այս ֆիլմը եւս շուտով եթեր է գնալու, շատ շուտով, երբ մենք ձեզ հետ նշանակված վայր ուղարկած կլինենք մանրախնդիր ու կեղծապաշտ իշխանություններին։

Այս պատմության մեջ մի բան կարող էր ինձ վրդովեցնել։ Այն, որ դատարանի վճիռը պարտավորեցնում է վճարել 40000 դրամ։ Բայց, ասեմ, ես դրան հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ մանկուց ինձ սովորեցրել են ողորմած լինել։

Ուրեմն՝ համարում եմ, որ 40000 դրամ մուծելով, ես ողորմություն եմ տալիս Արա Շիրինյանին (ՀՀԽ նախկին նախագահ), Վասակ Դարբինյանին (ՀՀԽ ներկա նախագահ), Արամազդ Ղալամքարյանին (Ջրային կոմիտեի նախագահ), Դավիթ Կարապետյանին (ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար)։ Վերջին երկուսը եղել են «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ստեղծման հրահրիչ-ջատագովները ու, վստահ եմ, հիմա որեւէ վերաբերմունք չեն արտահայտելու։

Ու վերջում հաստատ ձեզ հետաքրքրում է, թե ինչ եմ անելու հետո։ Ասեմ, թող պինդ բռնվեն ողորմելիները, ինչպես նախկինում, ապագայում եւս ցուցադրելու եմ՝ ամենատարբեր ձեւաչափերով։ Թող բանուգործ թողած հետեւեն ու կրկին հայցեր ներկայացնեն, ես պատրաստ եմ նոր ողորմություններ բաշխելու»։