Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին
Հասարակություն

Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ․ Տեր Ավետիք

Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Այս մասին գրում է Սյունիքի թեմի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսյանը։

«Օրերս փոփոխութիւններ են կատարուել ՀՀ վարչապետի աթոռը զաւթածի 2018թ․ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մէջ։ Ըստ այդմ՝ յանձնաժողովում որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Ռուբէն Վրդ. Զարգարեանին փոխարինել է Արման Սարօեանը (նախկին Գէորգ եպիսկոպոս)։

Պարզ է, որ յիշյալ որոշումը գործող իշխանութիւնների կողմից իրականացուող հերթական ակնյայտ հակաեկեղեցական քայլն է։

Ակնյայտ է նաեւ, որ կարգալոյծ Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ տուեալ յանձնաժողովում, առաւել եւս ներկայացուել իր նախկին հանգամանքի մէջ։ Պետական կամ որեւէ այլ կառույցում Եկեղեցու անունից կարող է ներկայացուած լինել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պաշտօնապէս լիազորուած անձը։

Աւելին, յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշման մէջ հստակ ամրագրուած էր «(համաձայնութեամբ)» եզրույթը, ինչը ինստիտուցիոնալ առումով ապահովում էր, որ յանձնաժողովում Եկեղեցու ներկայացուցչի թեկնածութիւնը պարտադիր համաձայնեցուում է Մայր Աթոռի հետ։ Սոյն փոփոխութեամբ այդ պահանջը միտումնաւոր հեռացուել է, ինչը նշանակում է, որ փորձ է արուում իւրացնել Եկեղեցու՝ իր իսկ ներկայացուցչին որոշելու օրինական իրաւունքը։

Հարկ է ընդգծել, որ յանձնախմբում Հայ Եկեղեցին ներկայացուած է ի դէմս քրէակատարողական հիմնարկների հոգեւոր տեսչի, ով քաջատեղեակ է ոլորտի խնդիրներին եւ նրբութիւններին։ Արման Սարօեանի նշանակումը հակասում է նաեւ այս տրամաբանութեանը՝ խախտելով ձեւաւորուած ինստիտուցիոնալ մօտեցումը։

Այսպիսով, ականատեսն ենք կամայական եւ հակականոնական գործընթացի, երբ իշխանութիւնը՝ ի դէմս ՀՀ Վարչապետի աթոռը զաւթածի, ինքնակամ որոշում է, թէ ով պէտք է ներկայացնի Մայր Աթոռը, եւ նշանակումներ է անում Եկեղեցու անունից։ Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցի-պետութիւն հարաբերութիւնների իրաւական, բարոյական ու արժեհամակարգային հիմքերի համակարգային քայքայում»։