10 տարի առաջ այս օրը Ապրիլյան 4-օրյա գործողություններն էին․ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը: Առայժմ:
Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին:
1994- 2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները՝ չներվեցին մեր ժողովրդին, և 2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեց պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:
10 տարի առաջ, այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական բանակը կասեցրեց ու հետ մղեց ադրբեջանական ներխուժումներն ու ներխուժման փորձերը՝ բացառությամբ հարավային սահմանագծի փոքր հատվածի: Այդ օրերին, հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով: Հաղթական տրամադրություններն ու սեփական երկրի նկատմամբ ունեցած հպարտությունը համակել էր աշխարհի հայությանը:
2016թ. ապրիլյան այդ 4 օրերի ընթացքում մենք կորցրեցինք 75 հայորդի՝ 61 զինծառայող (որոնց կեսը սպաներ են եղել), 12 աշխարհազորային, 2 պահեստազորային:
Խնկարկում և խոհարհում համազգային պայքարի ու հաղթանակների համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև»։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...