Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն է

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: 

«Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում անցկացվեց ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառում՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագրով։ 

Միջոցառումն իրականացրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոնի» և «Կողք կողքի» ներառական կրթական հասարակական կազմակերպության համագործակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ԱրարատԲանկի համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում։ 

Միջոցառման շրջանակում ներառական համերգը տեղի է ունեցել հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Կենտրոնի սաների նկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը հնարավորություն տվեց բացահայտելու նրանց յուրահատուկ աշխարհը և աջակցելու նրանց ստեղծագործական զարգացմանը։ 

««Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից իրականացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ և ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ ծրագիրը պարզապես սոցիալական աջակցություն չէ այն երկարաժամկետ, կենսունակ մոդել է, որը միավորում է մասնակիցներին, նրանց մենթորներին և ծնողներին՝ ստեղծելով միասնական զարգացման և աշխատանքի հարթակ։ Ծրագրի շրջանակում մենք ոչ միայն սովորեցնում ենք, այլև ձևավորում ենք անկախություն մարդիկ ձեռք են բերում հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս ապրել արժանապատիվ և ապահովել իրենց սեփական եկամուտը։ Համոզված եմ, որ մեկ տարի անց այս նախաձեռնությունը կդառնա ինքնուրույն գործող հարթակ՝ ներկայացնելով բարձրորակ և ինքնատիպ արտադրանք՝ ստեղծված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կողմից», - ասում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

«Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է՝ ներառական կրթությունը սկսվում է ոչ միայն օրենսդրության փոփոխություններից, այլ մեկը մյուսին ճանաչելու և ընդունելու պատրաստակամությունից։ «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը վառ ապացույց է առ այն, որ արվեստը և մասնագիտական կրթությունը կարող են դառնալ հզոր գործիք՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընդունելու, ինչպես նաև նրանց տաղանդն ու ներուժը հասարակությանը ներկայացնելու համար։ ԱրարատԲանկի համար այս ծրագրին աջակցությունը հենց այն հավատքի  արտահայտությունն է, որ բազմազանությունն ուժ է, իսկ յուրաքանչյուր մարդ ունի արժանապատիվ կյանք ապրելու և ստեղծագործելու իրավունք», — նշում է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։