Աշխատանքային այց Վայոց ձոր. Արամ Ղազարյանը հանդիպել է հրշեջ-փրկարարներին, տվել է հանձնարարականներ
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ապրիլի 1-ին այցելել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Արամ Ղազարյանը ծանոթացել է ստորաբաժանումների շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ահազանգերին օպերատիվ արձագանքելու մարտավարությանը։
Արամ Ղազարյանը հանձնարարել է ստորաբաժանումների գործունեությունը համապատասխանեցնել Փրկարար ծառայության որդեգրած նոր ռազմավարական մոտեցումներին՝ կարևորելով արդի մարտահրավերներին հակազդելու պատրաստականության և աղետների ռիսկի կառավարման համակարգված, թիրախային միջոցառումների անհրաժեշտությունը։
Այցի ընթացքում Փրկարար ծառայության տնօրենը հետևել է նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանն անդրադառնալով անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը՝ ընդգծել է տեսական գիտելիքների և գործնական վարժանքների շարունակականության կարևորությունը: Նա վստահեցրել է, որ փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է կուտակված փորձի պարբերական վերլուծության և նորարարական մեթոդների կիրառման վրա, ինչն ուղղակիորեն նպաստում է բարդ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելուն։
Բարձր գնահատելով անձնակազմի կարողություններն ու մասնագիտական պատրաստվածությունը՝ Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կատարված ծավալուն աշխատանքի համար։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան