Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով
Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։ Իդրամն ու IDBank-ը՝ The Women's Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու են WEP's-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։
Աշխատավայրում հավասարությունն ու արդար վերաբերմունքը առողջ և արդյունավետ փոխհամագործակցության հիմքն են։ Թվում է, թե 21-րդ դարում նման թեմաներին անդրադառնալն այլևս անհրաժեշտ չէ, քանի որ հասարակությունները պետք է արդեն հաղթահարած լինեին սեռային անհավասարությունները։ Սակայն տարբեր միջազգային հետազոտություններն այլ բան են փաստում․
- Ըստ ՄԱԿ-ի և Աշխատանքի համաշխարհային կազմակերպության հետազոտությունների՝ աշխարհում կանայք միջինում վաստակում են մոտ 20%-ով քիչ, քան տղամարդիկ։
- Աշխատանքի համաշխարհային կազմակերպության այլ տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում կանանց մասնակցությունը մոտ 50%-ից ցածր է, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը մոտ 80% է։
Խտրականությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Ամենատարածված դրսևորումներից է նույն աշխատանքը կատարող կանանց և տղամարդկանց աշխատավարձի անհավասարությունը։ Բացի այդ, որոշ կազմակերպություններում կանայք առաջխաղացման ավելի քիչ հնարավորություններ ունեն և հաճախ չեն ընդգրկվում ղեկավար պաշտոններում։ Երբեմն այս խտրականությունների պատճառ են հանդիսանում հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերը․ օրինակ՝ տղամարդիկ ավելի հաճախ դիտվում են որպես ղեկավարներ, իսկ կանայք՝ աջակցող աշխատակիցներ։
Իդրամն ու IDBank-ը մշտապես խթանում են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը։ Այստեղ բոլոր աշխատակիցները ստանում են հավասար աշխատավարձ՝ անկախ հանգամանքներից, ինչը ստեղծում է արդար աշխատանքային միջավայր։ Իդրամը և IDBank-ը հավատարիմ են կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման սկզբունքին, մշակված բաց և թափանցիկ մեխանիզմների միջոցով խրախուսում են յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական աճը։
Օրինակ, IDBank-ի ղեկավարների 53%-ն են կանայք, իսկ Իդրամում՝ 59%-ը։ Բացի այդ, IDBank-ում 2025 թվականի ընթացքում տեղի ունեցած պաշտոնի առաջխաղացումներ ունեցած աշխատակիցների 84%-ն են կանայք, իսկ Իդրամում՝ 60%-ը։
Նման մոտեցումները բարձրացնում են աշխատակիցների մոտիվացիան և ապահովում արդար միջավայր։ Սա վառ օրինակ է, որ հավասարությունն ու արդարությունը աշխատավայրում կարող են դառնալ իրական գործիքներ՝ բարելավելով թե՛ աշխատակիցների մասնագիտական ուղին, թե՛ կազմակերպությունների ընդհանուր զարգացումը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...