Փառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը
Ապրիլի 7-ին՝ գարնան ամենագեղեցիկ օրերից մեկին, երբ բնությունն արթնանում է, ծառերը ծաղկում են, և օդը լցվում է ջերմությամբ, Հայաստանում նշվում է ամենագեղեցիկ և լուսավոր տոներից մեկը՝ Մայրության և գեղեցկության օրը։ Այս տոնը առանձնահատուկ նշանակություն ունի հայկական մշակույթում և արդեն դարձել է մեր մասնաճյուղի գեղեցիկ ու սպասված ավանդույթներից մեկը։
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում այս տարի նույնպես կազմակերպվեց տոնական միջոցառում, որը նախաձեռնել էին քոլեջի ուսանողները՝ հայոց լեզվի և գրականության դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ։
Ուսանողները իրենց ելույթներում անդրադարձան մոր անփոխարինելի դերին հայ մշակույթում՝ ընդգծելով նրա կարևորությունը թե՛ ընտանիքում, թե՛ ազգային արժեքների փոխանցման գործում։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու մեր սիրելի կանանց՝ նրանց անսահման սիրո, ջերմության և նվիրվածության համար, որոնց շնորհիվ ձևավորվում է ապագա սերունդը։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը