Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն
Ucom-ը ներկայացնում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայությունը՝ բիզնեսների համար ստեղծելով անվտանգ և բարձր արդյունավետությամբ սերվերային միջավայր՝ առանց ֆիզիկական ենթակառուցվածքներում ներդրման անհրաժեշտության։
Այսօր բիզնեսի հաջողության գործոններից է նաև ՏՏ ենթակառուցվածքների արագությունը, ճկունությունը և հուսալիությունը, իսկ VPS լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ոչ միայն կառավարել կայքերը, ծրագրերը և տվյալները, այլև արագ հարմարվել զարգացող միջավայրին՝ պահպանելով աշխատանքի կայունությունն ու շարունակականությունը։
«Ucom-ում մենք տեսնում ենք, որ բիզնես ընկերությունները կարիք ունեն ոչ միայն կապի, այլ՝ ամբողջական թվային միջավայրի, որտեղ կարող են զարգացնել իրենց ծառայությունները։ Ամպային լուծումներն այդ միջավայրի կարևոր բաղադրիչներից են, որոնք հնարավորություն են տալիս ընկերություններին ունենալ հուսալի տեխնոլոգիական հիմք և ենթակառուցվածքներ՝ առավել արդյունավետ աշխատանքի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծառայությունը միտված է բիզնեսների առօրյա տեխնոլոգիական մարտահրավերների լուծմանը՝ առանց մեծ սկզբնական ներդրումների: Միաժամանակ VPS-ը դառնում է գործիք, որով բիզնեսները կարող են ապահովել իրենց թվային հարթակների անխափան աշխատանքը՝ անգամ բարձր բեռնվածության պայմաններում, արագ գործարկել նոր ծառայություններ և նախագծեր, բարձր արդյունավետությամբ ներդնել և կառավարել բիզնես ծրագրեր, ապահովել տվյալների անվտանգ պահպանում և մշակում, կազմակերպել հեռավար աշխատանք՝ առանց սահմանափակումների, օպտիմալացնել ՏՏ ծախսերը`բիզնեսի աճին զուգահեռ։
Այս լուծումը հատկապես կարևոր է այն կազմակերպությունների համար, որոնք պլանավորում են անցնել թվայնացման՝ առանց ժամանակատար և ծախսատար ենթակառուցվածքային ներդրումների։ Ucom-ի VPS ծառայությունը համադրում է արագ տեղակայումը, բարձր հասանելիությունը և տվյալների պաշտպանությունը՝ դառնալով բիզնեսների համար վստահելի հիմք թվային աճի և նորարարության համար։
Մանրամասների համար այցելեք՝ https://www.ucom.am/business/vps:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան