Աղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ
Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Երեխաների մոր` 27-ամյա Մարիամ Թ.-ն–ի վիճակը ևս ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին` ժամը 12։00–ի սահմաներում, Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են, ևս 5 մարդ հոսպիտալացվել է։
«BMW»-ն վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։
«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են բուժկենտրոններ:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են