Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով
Չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել. Փաշինյանը՝ լրագրողի՝ ընտրություններին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին հարցինԲացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը2025 թվականին ԵՄ երկրների և Կանադայի ռшզմական ծախսերի աճը կազմել է 90 միլիարդ եվրո. ՌյուտեԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավորՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանՊայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ «մարիխnւանա» տեսակի թմրամիջnց (տեսանյութ)Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ
Հասարակություն

Ավելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքը

Մարքեթփլեյսները ոչ միայն փոխում են օնլայն առևտրի շուկան, այլև ազդում են քաղաքային միջավայրի, տնտեսության և մարդկանց առօրյա սովորությունների վրա։ Քարտեզների վրա հայտնվում են ավելի ու ավելի շատ պատվերների հանձնման կետեր, լոգիստիկ օբյեկտները դառնում են շրջանների զարգացման շարժիչներ, իսկ գնումները դառնում են առավել հարմար, քան երբևէ։ Պատմում ենք, թե ինչպես է փոխվել կյանքը Հայաստանում ԱՊՀ ամենախոշոր մարքեթփլեյսներից մեկի՝ Ozon-ի մուտքից հետո։

Հանձնման կետերը՝ քաղաքային ենթակառուցվածքի մաս

Հիմնական փոփոխությունները նկատելու համար բավական է պարզապես նայել շուրջը։ Բնակելի շենքերի առաջին հարկերում, մետրոյի մոտ, քաղաքի կենտրոնում և բնակելի թաղամասերում հայտնվել են պատվերների հանձնման կետեր։ Դրանք դարձել են քաղաքային միջավայրի սովորական դետալ, իսկ Հայաստանի շատ բնակիչների համար աշխատանքի ավարտից հետո կամ զբոսանքի ընթացքում սիրելի հանձնման կետ այցելելը՝ առօրյայի մի մաս։

Ozon-ում յուրաքանչյուր հանձնման կետ պարզապես պատուհան չէ, ինչպես փոստում, այլ հարմարավետ և մտածված տարածք։ Այստեղ կան սեղաններ՝ ապրանքը ստուգելու համար, փորձասենյակներ՝ մեծ հայելիներով։ Կարելի է հանգիստ գնահատել ապրանքը, իսկ եթե այն չի համապատասխանում՝ անմիջապես վերադարձնել։

Պատվերների ստացման կետերով առաքման շնորհիվ ես խնայում եմ ժամանակ, ինչը ինձ համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով զբաղվածությունս՝ հստակ գրաֆիկով աշխատանք, մեդիա գործունեություն, միջոցառումներ, հարցազրույցներ, նկարահանումներ։
Ասմիկ Ավագյան, Երևան

Հանձնման կետերը դարձել են փոքր բիզնեսի նոր ուղղություն։ Ցանցը զարգանում է Հայաստանում՝ լոկալ ձեռնարկատերերի շնորհիվ, որոնք ստանում են եկամուտ մշակված պատվերներից։ Յուրաքանչյուր կետ ստեղծում է 1-ից 5 աշխատատեղ․ օրինակ՝ ուսանողներն աշխատում են ճկուն գրաֆիկով, իսկ մարզերի բնակիչներն աշխատանք են գտնում իրենց տան մոտ։

Լոգիստիկ օբյեկտները՝ շրջանների զարգացման գործոն

Պատվերների մշակման և առաքման համար պատասխանատու համալիրները հաճախ մնում են «կադրից դուրս», սակայն իրականում ստեղծում են ամբողջական ենթակառուցվածք իրենց շուրջը։ Երևանում գործում են Ozon-ի ֆուլֆիլմենթ և տեսակավորման կենտրոնները։

Ի՞նչ է տեղի ունենում այն տարածքում, որտեղ հայտնվում է նոր լոգիստիկ օբյեկտ․

  • ֆուլֆիլմենթ և տեսակավորման կենտրոնների շուրջ վերանորոգվում և ընդլայնվում են ճանապարհները, տեղադրվում է լուսավորություն,
  • անցկացվում են հաղորդակցություններ՝ էլեկտրականություն, ջրամատակարարում, բարձր արագությամբ ինտերնետ,
  • բացվում են նոր խանութներ, ծառայություններ և սրճարաններ, քանի որ Ozon-ի աշխատակիցները ստեղծում են կայուն պահանջարկ։

Բացի այդ, նման համալիրներն ստեղծում են հազարավոր աշխատատեղեր։ Այսպիսի օբյեկտներում պահանջվում են պահեստի օպերատորներ, վարորդներ, լոգիստներ, տեխնիկական մասնագետներ և ապրանքների հաշվառման աշխատակիցներ։

Անվճար առաքում ամբողջ երկրով՝ ժամանակի և գումարի խնայողություն

Մի քանի տարի առաջ Հայաստանում օնլայն գնումները հարմար էին միայն ամենահամբերատար գնորդներին։ Առաքմանը հաճախ պետք էր սպասել շաբաթներով, հատկապես՝ հեռավոր բնակավայրերում։ Պատվերին հետևելը բարդ էր, իսկ ինտերնետ խանութները հաճախ լրացուցիչ զգալի վճար էին պահանջում լոգիստիկայի համար։

Մարքեթփլեյսները փոխում են օնլայն գնումների աշխարհը։ Ozon-ը սահմանում է նոր ստանդարտներ․

Առաքում մի քանի օրում։ Հավելվածում դեռ գնումից առաջ երևում է, թե երբ կհասնի պատվերը։

Նախկինում ես ստիպված էի պլանավորել Երևան գնալ, որպեսզի շրջեմ խանութներով։ Ցավոք, Հայաստանի մարզերի փոքր քաղաքներում չկա լայն տեսականի։ Երբ գալիս էինք մայրաքաղաք, շատ էինք հոգնում՝ փորձելով մեկ-երկու օրում հասցնել շրջել բոլոր խանութները։ Հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է․ ցանկացած ժամանակ և ցանկացած առիթի համար ապրանքները նայում եմ օնլայն։ Այժմ չեմ զգում, որ փոքր քաղաքում լայն ընտրության հնարավորություն չկա։
Նաիրա Այվազյան, Ստեփանավան

Լոգիստիկան անվճար է։ Նվազագույն հավելավճարը հազվադեպ բացառություն է, օրինակ՝ մեծածավալ պատվերների դեպքում, որոնք առաքվում են տուն։

Պատվերի կարգավիճակները թարմացվում են իրական ժամանակում։ Դուք միշտ գիտեք, թե որտեղ է ձեր ապրանքը՝ ընդունված է պահեստում, փոխանցված է տեսակավորման կենտրոն, գտնվում է սուրհանդակի մոտ, թե արդեն պատրաստ է հանձնման նշված կետում։

Թափանցիկ կարգավիճակների շնորհիվ հեշտ է պլանավորելթե երբ վերցնել պատվերը ստացման կետից կամ երբ դիմավորել սուրհանդակին

Գնում մեկ սեղմումով՝ առօրյայի պարզեցում

Նախկինում գնումների համար պետք էր հատկացնել առնվազն կես օր․ կազմել անհրաժեշտ իրերի ցանկ, նախապես պլանավորել այցն առևտրի կենտրոն հանգստյան օրը, ժամանակ անցկացնել խանութներում և հերթերում։ Իսկ եթե մի քանի օր հետո հասկանում էիր, որ ապրանքը չի համապատասխանում, պետք էր կրկնել անցնել նույն ճանապարհը։

Ես կորցրել եմ սովորական խանութներում գնումներից հաճույք ստանալու զգացողությունը, թեև նախկինում շատ էի սիրում։ Մարքեթփլեյսները խնայում են ժամանակն ու էներգիան։ Սա դրանց գլխավոր առավելությունն է։
Ծովինար Հայրապետյան, Երևան

Մարքեթփլեյսների զարգացման շնորհիվ գնումը կարող է տևել ընդամենը մեկ րոպե․ հավելվածում տեսաք շամպունը → հիշեցիք, որ այն վերջացել է → պատվիրեցիք մեկ սեղմումով → վերցրեցիք տան մոտ գտնվող հանձնման կետից աշխատանքի ճանապարհին։

Մեզ համար կարևոր է, որ ցանկացած բնակավայրի բնակիչ ունենա նույն ապրանքների հասանելիությունը, ինչ մայրաքաղաքի բնակիչները։ Մենք զարգացնում ենք հանձնման կետերի ցանցը, կառուցում ենք օպտիմալ երթուղիներ արագ և մատչելի առաքման համար։ Այո՛, հեռավոր բնակավայր առաքումն ավելի բարդ է, բայց մենք կարևոր ենք համարում ստեղծել հավասար հնարավորություններ մեր հաճախորդների համար։
Հայկ Կարապետյան, Ozon Հայաստանի գլխավոր տնօրեն

Օնլայն գնումների հարմար մեխանիզմները փոխում են առօրյան․

Տունը այլևս չի հիշեցնում պահեստ։ Ամենօրյա օգտագործման ապրանքները կարելի է պատվիրել ըստ անհրաժեշտության, ոչ թե մեծ քանակով գնել՝ խանութ ավելի քիչ գնալու համար։

Հագուստի և կոշիկի ընտրությունը դարձել է ավելի հարմար։ Կարելի է պատվիրել տարբեր մոդելներ և չափսեր ու փորձել դրանք հանձնման կետում՝ հարմար ժամանակ։

Հեշտ է գտնել իդեալական նվերներ։ Այլևս պետք չէ գնել ամիսներ առաջ և պահել տանը․ կարելի է պատվիրել հենց անհրաժեշտ ամսաթվին, իսկ նվերի ընտրությունն այլևս սթրես չի առաջացնում։

Գնումներն այլևս առանձին իրադարձություն չենայլ ֆոնային գործընթացորը չի պահանջում շատ ժամանակ և ջանք

Ցանկացած ապրանքի հասանելիություն՝ ավելի քիչ իմպուլսիվ գնումներ

Սովորական խանութներում ընտրությունը սահմանափակվում է առկա տեսականիով։ Բացի այդ, հաճախ հնարավոր չէ հանգիստ ուսումնասիրել յուրաքանչյուր տարբերակ․շուրջբոլորը մարդիկ են, առևտրի կենտրոնը շուտով փակվելու է, և ուզում ես գնել «գոնե ինչ-որ բան», միայն թե հարցը փակվի։ Միշտ առկա է գումարը իմպուլսիվ կերպով ծախսելու ռիսկը։

Ozon-ում և այլ մարքեթփլեյսներում ներկայացված են տասնյակ միլիոնավոր ապրանքներ՝ հարյուրավոր կատեգորիաներից։ Այս լայն ընտրությունը փոխում է սպառողների վարքագիծը և գնումները դարձնում ավելի ռացիոնալ․

  • կարելի է համեմատել գները և բնութագրերը, կարդալ կարծիքներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է,
  • չկա «պետք է հենց հիմա գնել, հետո չի լինի» ճնշումը, քանի որ վաճառողները պարբերաբար թարմացնում են իրենց տեսականին,
  • հեշտ է վերադարձնել այն ապրանքը, որը չի համապատասխանում։

Արդյունքում դուք ծախսում եք ավելի քիչ և գնում եք այն, ինչ իսկապես անհրաժեշտ է կամ ձեզ դուր է գալիս։

Ozon-ի շնորհիվ գրեթե ցանկացած ապրանք դարձել է ավելի հասանելի, իսկ գնումները՝ ավելի պարզ և քիչ էներգիա պահանջող։
Տաթևիկ Գևորգյան, Աշտարակ

Իմ կարծիքով, մարքեթփլեյը լավագույն տարբերակն է որոշակի տեսակի ապրանքներ գնելու համար։ Տեսականին բազմազան է և բավարարում է տարբեր ճաշակի տեր մարդկանց, խնայում է ժամանակը, գումարն ու էներգիան։ Զարմանալի է, որ օֆլայն առևտուրը դեռ գոյություն ունի։
Հասմիկ Խաչատրյան, Աբովյան

Մարքեթփլեյսները գնումները դարձրել են ավելի գիտակցված, հարմարավետ և հասանելի բոլորի համար։ Գնորդները ծախսում են ավելի քիչ ժամանակ և էներգիա առօրյա գործերի վրա, իսկ մայրաքաղաքի և մարզերի միջև լոգիստիկ սահմանները գրեթե վերացել են։