Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին
Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սևակ Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար՝ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Էջմիածնի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցների նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ու դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարչության պետ Ս․ Խաչատրյանի և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած 2 կասկածյալներին, իսկ առաջինին վտանգելով իրենց կյանքը վնասազերծել էին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը Վաղարշապատի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։Շատ արագ համայնքային ոստիկանները հասնում են դեպքի վայր, որտեղ նկատում են, որ մի անձնավորություն ինքնաձիգից կրակոցներ է արձակում «20 MG 001» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Համայնքային ոստիկանը վտանգելով իր կյանքը վազում է այդ անձի ուղղությամբ և կարողանում է կրակոցներ արձակողին վնասազերծել։ Իսկ մինչ համայնքային ոստիկանը կհասներ կրակոցներ արձակողին, Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վարդանյանը նրա ձեռքից վերցնում է ինքնաձիգը, ապա իր կողմից վարվող մեկ այլ ավտոմեքենայով դիմում է փախուստի։Համայնքային ոստիկանին հաջողվում է կրակոցներ արձակած անձին վնասազերծել, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցների հետ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են