Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան
8 տարի Երևանում իշխանություն ունեցող ուժը այնքան լկտիություն ունի, որ ասում է՝ Երևանում ասֆալտի վիճակը վատ է, որովհետև 30 տարի է ասֆալտ չեն արել։ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր ՔՊ-ական պաշտոնյաների հնչեցրած հայտարարություններին։
«ՏԿԵՆ նախարարը Ազգային ժողովում անամոթաբար խայտառակ վիճակում գտնվող Երևանի ճանապարհների խնդիրները բարդում է՝ «30 տարիա ասֆալտ չեն արել» կեղծ թեզի վրա։
Նախ, 30, 40 տարի էլ Երևանում ասֆալտ արել են, չի եղել մի իշխանություն, որը ասֆալտ չի արել, բոլորիս հայտնի պատճառներով. ասֆալտ անելը ձեռք է տալիս (բոլոր վատ ու լավ իմաստներով) բոլոր իշխանություններին։
Երկրորդ, գրեթե միշտ էլ Երևանի ասֆալտը, որոշ բացառություններով, չի փայլել իր որակով այդ 30 տարիների ընթացքում։
Բայց երբեք, այսպիսի անխնամ, անբան, ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել։
Որ Երևանի ասֆալտի հաստությունը մի քիչ մոտիկ լիներ ձեր երեսի կաշվի հաստությանը, գոնե այդ մի հարցով մարդիկ գոհ կլինեին, իսկ մեքենաներն օրը մեջ ջարդուխուրդ չէին լինի»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան