Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայքի կողմից պատանիների համար կազմակերպվող առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար դասընթացի շրջանակում անցկացվեց բաց դաս, որին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Դասի ընթացքում մասնակիցներն իրականացրեցին ծրագրային ապահովման հետ աշխատանքներ, դրոնների բաղադրիչների զոդում, «մինի վուպ» (Mini Whoop) դրոններով թռիչքներ՝ փակ տարածքում, մեծ դրոնների թռիչքների ցուցադրություն, ինչպես նաև անցկացրեցին փոքրիկ վիրտուալ մրցույթ։
«Այսպիսի կրթական նախաձեռնությունները կարևոր դեր ունեն տեխնոլոգիական համայնքի զարգացման և նոր սերնդի ձևավորման տեսանկյունից։ Ucom-ում մենք հավատում ենք, որ երիտասարդների տեխնոլոգիական մտածելակերպի զարգացումը և նրանց գործնական հմտությունների փոխանցումը երկարաժամկետ ներդրում է երկրի ապագայի համար»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցում նրանք կիսվեցին նաև իրենց փորձով՝ պատմելով հանդիպած դժվարությունների, հետաքրքրությունների և հետագա նպատակների մասին։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը, քանի որ դրանք նպաստում են համայնքի զարգացմանը, ինչպես նաև երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական ոլորտների նկատմամբ հետաքրքրության աճին։ Պատանիները մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին։ Բարձր ենք գնահատում Ucom-ի կողմից ընձեռված այս հնարավորությունը», - ասել է ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ի աջակցությամբ իրականացվող դասընթացների շնորհիվ տասնյակ պատանիներ հնարավորություն են ստանում գիտելիքներ ձեռք բերելու ԱԹՍ ոլորտում՝ զարգացնելու իրենց տեխնոլոգիական մտածելակերպը և հմտությունները։ Մասնակիցները ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ են ստանում ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրում են մրցութային ռազմավարություններ և ձեռք բերում համապատասխան հմտություններ։
* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել