Հայաստան-Սփյուռք և Սփյուռք-Հայաստան օրգանական կապը մեր կենսական հրամայականն է. Գոռ Գևորգյան
Արևելագետ, ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է.
«Հայաստան-Սփյուռք և Սփյուռք-Հայաստան օրգանական կապը մեր կենսական հրամայականն է:
Ժամանակակից աշխարհում հաջողակ ազգերը տարբերվում են ոչ միայն իրենց թվաքանակով կամ նյութական հարստությամբ, այլև փոխադարձ պատասխանատվության, կազմակերպվածության և համերաշխության ռազմավարությամբ։
Ուժեղ պետությունն ու համախմբված սփյուռքը փոխլրացնող արժեքներ են. առաջինը վստահություն է ներշնչում, երկրորդը՝ բազմապատկում ազգային ներուժը։
Նշվածի համատեքստում սփյուռքային ցանցերի (Diaspora networks) համեմատական վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ հրեական, թուրքական և ադրբեջանական, և ոչ միայն, համայնքները բնութագրվում են կազմակերպական համախմբվածության և ինստիտուցիոնալ ինտեգրվածության ավելի բարձր մակարդակով։ Սա նպաստում է ռեսուրսների առավել արդյունավետ մոբիլիզացմանը, միասնական օրակարգի ձևավորմանը և բնակության երկրների քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա նրանց ազդեցության ուժեղացմանը:
Ամենևին չստվերելով հայկական սփյուռքի, ինչպես նաև առանձին անհատների անգնահատելի աջակցությունը հայապահպանության գործին և նրանց նվիրումը Հայաստանին՝ ուզում եմ կատարել մի կարևոր և օրվա հրամայական շեշտադրում։
Յուրաքանչյուր հայ, անկախ իր բնակության երկրից, չպետք է իրեն զգա միայնակ, անպաշտպան կամ «որբացած»։
Հայը մշտապես պետք է զգա, որ իր թիկունքում կա Հայաստանի Հանրապետության հոգատարությունը, պատասխանատվությունը և պետական ուժի ներկայությունը։
Աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է լինեն ոչ միայն մշակութային ինքնության պահպանման կենտրոններ, այլև փոխադարձ աջակցության, համերաշխության և ազգային ներուժի համախմբման ամուր հենասյուներ՝ յուրաքանչյուր հայի և Հայաստանի Հանրապետության համար։
Հ.Գ. Հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկը կուռ, կենսունակ և պատասխանատու համահայկական համայնքային համակարգի ձևավորումն է։
Հե՞շտ է։ Բնականաբար ո՛չ։
Բայց մենք ո՞ւմից ենք պակաս»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»