Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ինչ իրավիճակ է դիտակետում հայտնված Գեղարքունիքի դպրոցներում

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են թիրախում պահել Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր` դրանց ուղղությամբ պարբերաբար արձակելով կրակոցներ, իսկ նախօրեին էլ դիտավորյալ հրդեհներ էին գցել Սոթք եւ Կութ գյուղերի հարեւանությամբ, ինչը գնալով դառնում է ավելի վտանգավոր գյուղի բնակչության համար։ 

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, չնայած ստեղծված իրավիճակին, ամեն ինչ  բնականոն ընթացքի մեջ է՝ գյուղացին իր գործին է, ինքն էլ՝ իր գործին։ Հարցին՝ աշակերտների քանակը պակասե՞լ է սահմանային լարվածությամբ պայմանավորված, դպրոցի տնօրենն ասաց․ «Նման բան մեր գյուղում չկա, դեռ ավելանում են՝ 4 երեխա։ Այսինքն, երեխաների մեր ունեցած քանակից չի պակասել եւ չի էլ պակասելու, ավելին՝ կողքի գյուղից մի ընտանիք՝ 2 երեխայով, տեղափոխվել է մեր գյուղ, որովհետեւ հիմնական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում են մեզ մոտ»։  

19 աշակերտ ունեցող դպրոցը վաղն ընդունելու է գյուղի միակ առաջին դասարանցուն, իսկ սեպտեմբերի 1-ից կանցնեն նորմալ ուսումնական պրոցեսի։

Թեպետ դպրոցի դիրքն այնպես է, որ կարող է նաեւ թիրախավորվել հակառակորդի կողմից, բայց, ինչպես վստահեցնում է Կոստանյանը, խուճապ չկա․ «Անհանգստություն լինում է այդ պահերին, ով էլ որ լինես, բայց խուճապային տրամադրություն, որ թողնեն դուրս գան գյուղից, չկա։ Մարդիկ ամուր կանգնած են իրենց հողի վրա, իրենց աշխատանքին են, հենց էս պահի դրությամբ էդ կողմի սարերում մարդիկ խոտի քաղ են անում»։

Այդուհանդերձ, անվտանգության որոշակի միջոցառումներ ձեռնարկե՞լ են։ «Նման բաներ չկան, ուղղակի Կարմիր խաչը երբ մայիսից առաջ եկավ մեծ խմբով, իրենց կողմից կար ցանկություն, որ պաշտպանիչ պատ կառուցեին դպրոցի տարածքում, բայց դա մինչեւ այժմ չկա, եւ չգիտենք՝ կլինի, թե ոչ»,- ասում է նա ու հավելում, որ, օրինակ, Տավուշի մարզում արդեն կան նման օրինակներ, երբ դպրոցի, մանկապարտեզի համար պաշտպանիչ պատեր կառուցվեցին։ Ինչ վերաբերում է ծնողներին ու նրանց մտահոգություններին, տնօրենն ասում է, որ հենց նոր դպրոցից դուրս եկան, ապա վստահեցնում է, որ չունեն որեւէ մտավախություն։ «Ինչի՞ պիտի մտավախություն ունենանք, եթե մեր զորքը, զինվորը կանգնած է եւ հսկում է, այսպես ասած, ամեն մի թուփ, բլուր։ Փառք իրենց»։  

Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ անվտա՞նգ է դպրոցի դիրքը, եւ անվտանգային ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում այդ ուղղությամբ։ «Աշխատանքները պատշաճ մակարդակի կազմակերպված են դպրոցում՝ դասապրոցեսը սկսելու համար, ծնողների կողմից դեռեւս մտահոգություններ չենք ստացել»։ Ինչ վերաբերում է դպրոցի դիրքին, թշնամու թիրախում է, թե ոչ, տնօրենն ասում է, որ գրեթե բոլոր գյուղերը նայում են բարձունքներում դիրքավորված հակառակորդի դիտակետերին․ «Ու, Աստված չանի, իրենց զինամթերքն օգտագործեն․․․ այդ բարձունքներից բոլոր գյուղերն էլ երեւում են, բայց մեր գյուղը շատ ուժեղ գյուղ է, մարդիկ էլ զիլ կանգնած են»։

Հարցին, թե արդյոք այս ընթացքում աշակերտների թվի նվազում ունեցե՞լ են դպրոցում, տնօրենն ասաց․ «Գնացողներ էլ են եղել, եկողներ էլ, բայց թիվը համարյա թե նույնն է, որ ասեմ ծայրահեղ է՝ չէ»։ Ապա հավելում, որ սահմանային լարվածությունը ոչ մեկին չի վախեցնում, ինքն էլ խոսք է տվել ապահովել դպրոց գնացող երեխաների անվտանգությունը։ «Նման դեպք դեռ չենք հանդիպել, որ ծնողը վախենա երեխային դպրոց ուղարկել։ Երեխաների տրամադրությունը շատ էլ լավ է, ես էլ չեմ ուզում այդ տրամադրությունը կոտրեմ եւ բոլոր ջանքերս ներդրել եմ, որ ներհոսք լինի, ոչ թե արտահոսք»։

Գյուղի դպրոցում այս պահին սովորում է 163 դպրոցական, 15 երեխա էլ նախակրթարան է հաճախում։ Տնօրենն ասում է՝ Կարմիր խաչի հետ աշխատել են այս ընթացքում եւ տարհանման պլան էլ ունեն․ «Ամեն ինչ կազմակերպել ենք պատշաճ մակարդակի, այնպես որ՝ թույլ չենք տվել, որ երեխաները վախկոտ մեծանան։ Քանի որ միշտ էլ սահմանում ենք ապրել, ծնողներն էլ, երեխաներն էլ տեղեկացված են ամեն ինչից, բայց, իհարկե, ուզում ենք, որ ամեն ինչ արագ հանդարտվի, որովհետեւ կրթությունն ամենակարեւորն է»։    

Գեղարքունիքի Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսիսյանն անկեղծանում է՝ վախի գործոնը միշտ էլ կա, բայց այնպես չէ, որ դրա արդյունքում երեխային դպրոց չուղարկեն, կամ խուճապային տրամադրություն ստեղծվի։ «Թե՛ Կութը, թե՛ Ազատը, թե՛ Սոթքը եւ թե՛ մնացած բոլոր գյուղերը ուղիղ դիրքով ամբողջությամբ ադրբեջանցիների դիտակետում են գտնվում, քանի որ ամբողջությամբ հարթավայրային տեղում են, ու քանի որ իրենք էլ բարձր դիրքերում են տեղակայված, պարզ, հստակ, համաչափորեն դիտարկում են բոլոր շենք-շինությունները»,- ասում է նա ու նշում, որ դեռեւս դպրոցի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Գյուղում մշտական բնակվում է 23 տուն, երիտասարդները քիչ են, հիմնականում մեծահասակներ են, եւ դրանով է նաեւ պայմանավորված, որ գյուղի հիմնական դպրոցն ունի 8 աշակերտ։ Այս դպրոցում եւս վաղը դպրոց է գնալու մեկ առաջին դասարանցի․ «Ո՛չ խուճապային մթնոլորտ կա, ո՛չ էլ խուճապային տրամադրություն, ես ծնողների հետ էլ եմ զրուցել, գյուղացիների հետ էլ եմ զրուցում՝ բոլորը խիզախորեն կանգնած են, ինչպես որ ամենքս, իսկ գյուղացին միշտ իր հողին ու ջրին է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e3ede5e65210450eeb1416d4f3c147eb

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»