Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան
Հասարակություն

Գործատուն կտուգանվի, բայց չի կարող չպատվաստված ու թեսթի արդյունք չներկայացրած աշխատողին գործից ազատել

Հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայացող քաղաքացիները պետք է կամ պատվաստված լինեն կամ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի դեմ թեսթի արդյունքները: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում եւս մեկ անգամ հիշեցրեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա ասաց, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը մնում է լարված: ԱՆ մասնագետի խոսքով, վերջին 14 օրվա դեպքերը համեմատելով նախորդ 14 օրվա դեպքերի թվի հետ՝ պարզ է դառնում, որ ունենք 18 տոկոսով աճ: Ասաց նաեւ, որ եթե չձեռնարկենք միջոցառումներ՝ առաջիկա 7 օրերի ընթացքում կունենանք 5930 նոր դեպք. «Այս դեպքերից 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ 3 տոկոսը կունենա ինտենսիվ թերապիայի կարիք»: Ռոմելլա Աբովյանն ասաց, որ սահմանափակումները նոր դեպքերը կանխելու, հակահամաճարակային իրավիճակը մեղմելու նպատակով են եւ արդեն նկատվում է պատվաստվել ցանկացողների թվի աճ: Վիրուսի տարածումն, ըստ տիկին Աբովյանի, առաջացնում է առողջապահական եւ տնտեսական ծանր բեռ:
Եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել եւ ոչ էլ թեսթի արդյունքներ է ներկայացնում, ապա, ըստ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի, այդ մասին կպարզի տեսչական մարմինը՝ ստուգայցերի միջոցով: Առաջին հերթին վերահսկող մարմինը կայցելի այն հիմնարկները, որտեղ կարձանագրվեն կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպքեր, բացի այդ՝ կընտրվեն մարդաշատ վայրերը, մասնավորապես՝ առեւտրի կենտրոնները. «Դա չի նշանակում, որ մյուս տնտեսվարողների մոտ ստուգայցեր չեն իրականացվելու: Ստուգայցերը կլինեն պատահական եւ որեւէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուին պետք է այցելեն: Կստուգեն 17-Ն հրամանի բոլոր պահանջները եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի»: Ըստ Աննա Հարությունյանի, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ կկազմի 10-20 հազար դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 հազար դրամ: Եթե տվյալ գործատուի մոտ խախտումները շատ լինեն, ապա տեսչական մարմինը կարող է շաբաթվա ընթացքում կրկին այցելել նույն տնտեսվարողին՝ պարզելու համար որքանով են վերացվել դրանք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով, եթե խնդիրը դիտարկենք աշխատանքի օրենսդրության համատեքստում, ապա չկա որեւէ կարգավորում, պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները: «Պետությունը որպես գործատու, Հանրային ծառայությունների օրենքի նախագիծ է շրջանառել, որով հստակ գործում են այդ կարգավորումները՝ համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում եւ 30 օր աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան աշխատանքից ազատել: Եթե նախագիծն ընդունվի, նոր՝ դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նման կարգավորումներ կիրառել: Իսկ եթե խոսում են այն անձանց մասին, որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե ոլորտային օրենքով, ապա այս մասով չկա որեւէ կարգավորում, չկա անգամ նախագիծ, որ պետք է փոփոխություն լինի».-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, այդուհանդերձ, դրանք չեն դիտարկվում, որպես աշխատող-գործատու իրավահարաբերություններ եւ ավելի շատ դիտարկվում է հանրային առողջության տեսանկյունից: Աննա Հարությունյանը, հղում անելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, ասաց՝ մասնավոր լինի, թե պետական, միեւնույն է, գործատուն տուգանվելու է. «Սանիտարական նորմերի չպահպանելը առաջացնում է տուգանքի որոշում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ»: Թե ինչու ուսանողներին չի վերաբերում այս կարգավորումը, Ռոմելլա Աբովյանն ասաց, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է՝ ելնելով համաճարակային առկա իրավիճակից. «Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ 25 տարեկանից բարձր տարիքային խումբն է հիվանդանում: Իսկ 25-ից 55 տարեկան տարիքային խումբը կազմում են աշխատողների հիմնական մասը: Հաջորդիվ կքննարկվի նաեւ այլ տարիքային խմբերում պատվաստման հարցը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/09/22/1217406/

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից