Չորս տարվա ընթացքում Փաշինյանի կառավարությունը ՀԴՄ-ի մակարդակից չի բարձրացել․ տնտեսագետ
Կառավարության հրապարակած 9,4 տոկոս տնտեսական ակտիվության մեջ շոգեքարշի դերը կատարել է ծառայությունների ոլորտը։ Նույն կառավարությունը նաև հրապարակել էր, որ Ռուսաստանից մինչև 100 հազար մարդ է եկել Հայաստան, որոնք բիզնես հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Սրա ֆոնին բնական է, որ ծառայությունների ոլորտում նման աճ պետք է լիներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
Տնտեսագետի արձանագրմամբ՝ տնտեսական իրական աճ ունենալու համար շոգեքարշի դեր պետք է կատարեր տեղական արդյունաբերությունը, մինչդեռ այս ոլորտում տնտեսական ակտիվության ցուցանիշն ընդամենը 2,6 տոկոս էր։
«ՀՀ-ի առջև ծառացած շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Տնտեսական ակտիվությունը ոչինչ չի ասում, եթե մենք չունենք արդյունաբերություն, գյուղատնտեսություն։
Աշխարհն այլ ուղղությամբ է գնում հիմա։ Պետք է ուշադրություն դարձնել նրան, թե տարվա մեջ ինչքան է աճել ՀՆԱ-ն, ազգային եկամուտը։ 2019-ին 7 տոկոսին մոտ էր այդ ցուցանիշը, 2020-ին անկում է եղել, 2021-ին՝ 5,6 տոկոս։ 2022-ին 1,6 տոկոս աճ է կանխատեսվում։ Նախկինները, որ համարվում էին կոռումպացված, 7 տոկոսն առանց որևէ բանի ապահովում էին»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով որոշակի ոլորտներում այս տարվա առաջին երեք-չորս ամիսներին արձանագրված ցուցանիշների համեմատաբար բարձր լինելուն՝ տնտեսագետը նկատեց, որ դրանք ընդամենը համեմատության մեջ են այդպես թվում, իսկ իրականում վիճակն անմիխիթար է։
«2020թ․ նույն ծառայությունների ոլորտում, օրինակ, մինչև -8 տոկոս անկում ենք ունեցել։ Իսկ եթե հաշվի ենք առնում նաև այն, այդ ցուցանիշի ապահոված մեջ մեծ դեր են խաղացել ՌԴ-ից եկած 100 կամ 120 հազար մարդը, ուղղակի ծիծաղելի է»,-նշեց տնտեսագետը։
Շինարարության ոլորտում նկատվող ակտիվությունը ևս, ըստ Սարգսյանի, խաբուսիկ է, քանի որ եկամտային հարկի արտոնության չեղարկումն է նպաստել շինարարության ակտիվացմանը։ Մյուս կողմից, ցանկացած կառավարության օրոք այդ ոլորտում աճ եղել է և կլինի՝ անկախ ամեն ինչից։
Տնտեսագետի արձանագրմամբ՝ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չորս տարվա ընթացքում ՀԴՄ-ի մակարդակից չի բարձրացել, իրական բարեփոխումների փոխարեն մանիպուլալյացիոն թվերով ժողովրդին, ուղղակի, խաբել է։
«Կրթության վերաբերյալ իշխանության գիտելիքը սահմանափակվում է դպրոցներ, սպորտդահլիճներ վերանորոգելով։ Այսինքն՝ գումար է հատկացվում դրանց վերանորոգման համար, հետո ասվում, թե կրթության մեջ ներդրում է արվել։ Սպորտադլիճը վերանորոգելը ռեֆորմ չ է։ Հարկային օրենսգրքի, բյուջետային ծախսերի ֆունդամենտալ փոփոխություն պետք է տեղի ունենար։ Փոխարենը մեր պարտքը 4,3 տրիլիոնի է հասել։ Դա նպաստելու է, որ տարբեր պարտքատեր երկրներ անընդհատ պահանջելն, որ դեգրադացնող իրավական ակտեր ընդունենք»,-նկատեց Սարգսյանը։
Տնտեսության տարբեր ոլորտներում վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը մեջբերելով՝ Սարգսյանը շեշտեց, որ Փաշինյանի կառավարության գործելաոճը՝ ասել մի բան, անել՝ տրամագծորեն հակառակը, ապացուցում են, որ մանիպուլյացիաները շատ-շատ են։
«Պատերազմից և կորոնավիրուսային շոկերից հետո մեր տնտեսական քաղաքակությունը թռիչքձև պետք է զարգանար։ 50, 100 տոկոսից ցածր տնտեսական աճի ցուցանիշ չպետք է սահմանեինք»-համոզմունք հայտնեց տնտեսագետը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»