Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությամբ ավելացվել է Լճավան համայնքի ջրի հասանելիությունը
Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում համայնքային ենթակառուցվածքների զարգացման հերթական նախագիծը իրականացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
Նախագծի շրջանակներում Լճավանի խմելու ջրի պոմպակայանի համար տեղադրվել է 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը կօգնի էապես կրճատել պոմպակայանի էլեկտրաէներգիայով ապահովման հետ կապված ծախսն ու հնարավորություն կտա բնակիչներին ունենալու խմելու ջրի ավելի երկար օրեկան հասանելիություն։
Պոմպակայանի խիստ ծախսատարության պատճառով բնակիչները օրվա ընթացքում խմելու ջրին միայն երկու ժամվա հասանելիություն ունեին։ Այժմ, տեղադրված արևային կայանի շնորհիվ այս ցուցանիշը 50%-ով կբարելավվի, ինչը զգալի կերպով կթեթևացնի բանկիչների առօրյան։
«Արևորդի»-ի հետ մեր համագործակցության շրջանակում մենք բազում արևային կայաններ ենք տեղադրել՝ լուծելով համայնքների էլեկտրաէներգիայի խնդիրը։ Այս անգամ, այնպես է ստացվել, որ զուգահեռ լուծում ենք նաև ջրի խնդիր։ Կարծում եմ, սա ամենալավ ձևերից է կորպորատիվ պատասխանատվություն դրսևորելու, երբ տեխնոլոգիաներին հասանելիություն ունեցող ընկերությունները հիմնարար խնդիրներ են լուծում երկրի բնակիչների համար՝ բարելավելով նրանց կյանքի որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Լճավանի համայնքի ջրի հասանելիության հարցի լուծումը արևային էներգիայի կիրառման միջոցով մի նոր կարևոր քայլ է դեպի համայնքների կայուն զարգացում։ Տեղադրված արևային կայանը ոչ միայն նվազեցնում է պոմպակայանի ծախսերը, այլև էապես բարելավում է բնակիչների կյանքի որակը՝ երկարացնելով խմելու ջրի հասանելիության ժամանակահատվածը։ «Արևորդի» ՀԿ-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք միաժամանակ լուծում են և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդիրները՝ նպաստելով համայնքների երկարաժամկետ զարգացմանը», - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։
«Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Ucom ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից Լճավան բնակավայրում այս նախաձեռնությունը իրականացնելու համար։ Արևային կայանները ոչ միայն նպաստում են համայնքի ջրաքանակի ավելացմանը, այլև զգալի խնայողություններ են ապահովում բյուջեի համար։ Բացի այդ, սա օրինակ է ծառայում Լճավանի մյուս բնակիչների համար՝ խրախուսելով նրանց ևս տեղադրել արևային կայաններ իրենց բնակավայրերում՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ կայուն ապրելակերպի ձևավորմանը» - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։
Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք տարբեր բնակավայրերում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան