Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան
Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը
Հասարակություն

Նշանակալից իրադարձություն. առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել Հայաստանյան կազմակերպությունը՝ Skill Event Marketing Company-ին

Eventex Awards-ը իրադարձությունների ինդուստրիայում և տպավորությունների մարքեթինգում համարվում է ամենահեղինակավոր միջազգային ճանաչումը փաստող մրցանակը։ Առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել նաև Հայաստանյան մի կազմակերպություն՝ Skill Event Marketing Company-ին՝ շահելով միանգամից երկու  ոսկե մրցանակ՝ The Best Fair(Լավագույն տոնավաճառ) и People's Choice Event(), ինչ այս ոլորտում առանձնահատուկ իրադարձություն  է համարվում։

Մրցանակաբաշխության և Skill Event Marketing Company-ի գործունեության մասին մեր հարցերին պատասխանում է Սերգեյ Ուսնունցը՝ Skill Event Marketing Company-ի հիմնադիրը, որը նաև առաջադրվել է որպես թեկնածու՝ 2024 թվականի The Most Influential People in the Events Industry կոչման հավակնորդների ցանկում:

Ամբողջ աշխարհից այս ոլորտի ամենահաջողակ կազմակերպությունները հավակնում են լինել Eventex Top 100՝ լավագույնների շարքում, ինչը նշանակում է նրանց հաջողվել է կազմակերպել իրենց ծավալով ու նշանակությամբ խոշոր միջոցառումներ ամենատարբեր ոլորտներում՝ որակի այն չափանիշներով, որոնք սահմանում և գնահատում է Eventex Awards-ը։ Ձեր կազմակերպությանը, փաստորեն, հաջողվել է այդ 100-յակում դասակարգվել և ստանալ ոսկե մեդալներ։ Դա դժվար մրցակցությո՞ւն էր։

- Նախ ասեմ, որ մրցանակաբշխությունն իրականցվում է 2009 թվականից և առաջին անգամ է հայաստանյան ընկերությունը հաջողություն գրանցել, ընդ որում այս տարի աննախադեպ մեծ քանակով՝ 1207 ընկերություն 67 երկրից պայքարում էին իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար։ Իրոք, շատ լարված մրցակցություն էր ձևավորվել: Ընդամենը 25 երկրներից կազմակերպություններ ընդգրկվեցին վարկանիշում, որոնցից առաջատար դարձան Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այսքանն արդեն ցույց է  տալիս մրցանակի գլոբալ մասշտաբը և հեղինակությունը: Եվ այսպիսի մրցակցության պայմաններում, իհարկե, իրադարձային մարքեթինգի ոլորտում համաշխարհային հեղինակավոր վարկանիշում պատվավոր տեղ զբաղեցնելը և առաջատար ընկերություններից մեկը ճանաչվելը մեծ հաջողություն է Skill Event Marketing Company-ի համար:

-Հատկաապես ինչ չափանիշներ են հաշվի առնվում այդ մրցանակի համար, և ընդհանրապես ինչպիսի ընկերություններ կարող են դրան մասնակցել։

-Մասշտաբային միջոցառումների, փառատոնների և բիզնես համաժողովների կազմակերպման ասպարեզում գործունեություն ծավալող ընկերություններ են մասնակցում, ինչպիսին  է նաև Skill Event Marketing Company-ն։ Շեշտը դրվում է ստեղծարարության և նորարարությունների վրա, այսինքն՝ պահանջն այն է, որ ընկերությունն ի վիճակի լինի կազմակերպել ինդուստրիայի չափանիշներ թելադրող բացառիկ իրադարձություններ, որոնք դրական արձագանքում են գտնում թիրախային լսարանների կողմից։ Տվյալ դեպքում կոնկրետ Skill-ի մասնակցությունը և հաջողությունը Eventex Awards-ում հնարավոր եղավ առաջատար գործատուների համար նշանակալից իրադարձություն դարձած Career City Fest (CCF)-ի՝ երկրում և տարածաշրջանում գործատուների բրենդինգի մասով խոշորագույն միջոցառման կայացման շնորհիվ: Career City Fest-ը գործատուների բրենդավորման մասով Հայաստանում և տարածաշրջանում խոշորագույն միջոցառում է, որը միավորում է առաջատար գործատուներին, ոլորտի փորձագետներին և արհեստավարժ մասնագետներին: Այդ փառատոնը, իրոք, նշանակալի իրադարձություն էր, և հաշվի առնվեց, որ այն միտված է առաջընթացի մշակույթ ձևավորելուն, տաղանդների համար հնարավորություններ ստեղծելուն և աշխատաշուկայի զարգացմանը: Բացի այդ, Eventex Top 100 վարկանիշը հիմնվում է մրցանակների քանակի վրա, որոնք նվաճել է ընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում, և առանձնացնում է այնպիսի ընկերություններ, որոնք ոլորտում առաջատար են՝ նորարարությունների և բարձր որակի շնորհիվ:   Եվ այս բարդ չափանիշների պայմաններում այդպիսի հաջողություն ունենալն, իհարկե, և ուրախալի է  և պարտավորեցնող է։ Դա ուղղակի ընդգծում է Skill-ի հավատարմությունը բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում:

-Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մարդու վրա տպավորություն գործելը մեղմ ասած՝ բարդ է, և հատուկ հմտություններ են անհրաժեշտ նման հավակնություն ունենալու համար։ Ամեն ինչ շատ արագ հնանում է և կորցնում երբեմնի տպավորությունը։

-Ինչ խոսք, այս ինդուստրիայում տեղում կանգնել չես կարող, պետք է անընդհատ նորացնես՝ նոր ոճ, նոր տպավորիչ գաղափարներ։ Նույնը կրկնել և նույն լավ արդյունքն ունենալ մեր գործում հնարավոր չէ, կրկնությունը կտա նախորդի համեմատ միայն վատ արդյունք։ Օրինակ, հաջորդ մեծ միջոցառումը՝ CCF 2K25, կանցկացվի 2025 թվականի ապրիլի 25-26: Հետևե՛ք և կտեսնեք բազմաթիվ նորություններ, որոնք էլ ավելի տպավորիչ և արդյունավետ են դարձնելու այդ կարևոր փառատոնը։Ամեն ինչ կարևոր է՝ ստեղծարարությունը, նորարարությունները։ Կարևոր է, որ աշխարհի լավագույն իրադարձությունների փորձը հաշվի առնվի, նոր տեխնոլոգիաները լայնորեն կիրառվեն: Բոլոր կոմպոնենտների համակցությամբ ստացվում է նույն միջոցառման համար՝  բոլորովին նոր բովանդակություն, նոր դիզայն, նոր մոտեցումներ և հետևաբար նաև՝ նոր հրաշալի տպավորություններ։

Իսկ ինչ է իրենից ներկայացնում The Most Influential People in the Events Industry ինդեքսը, որին ևս դուք առաջադրված եք, արդեն՝ որպես անհատ։

 - Այդ ինդեքսը ոչ թե անհատների, այլ հատկապես տվյալ ինդուստրիայի ներկայացուցիչների վարկանշման համար է։ Այն առանձնացնում է ամբողջ աշխարհից այս ոլորտի ականավոր անհատների, որոնք էական ազդեցություն են թողել ինդուստրիայի զարգացման վրա՝ իրենց տեսլականի, ստեղծագործ և նորարարական մոտեցման շնորհիվ: Ցանկը ձևավորվում է հանրային քվեարկության արդյունքների հիման վրա: Յուրաքանչյուրը կարող է քվեարկել այն անձանց օգտին, ով, իր կարծիքով, ամենից շատ ազդեցություն է թողել ոլորտի վրա: Ես ևս առաջադրված եմ, քանի որ իմ անցած ճանապարհով համապատասխանում եմ եղած պահանջներին և շնորհակալ կլինեմ,  եթե մեր աշխատանքին մասնակցած մարդիկ, մեր պատվիրատուները, սպառողները, հանրությունն՝ ընդհանրապես, ովքեր այսպես կամ այնպես առնչվել են մեր գործին և տեղեկատվություն ունեն Skill-ի և անձամբ իմ գործունեության մասին, կմասնակցեն այդ քվեարկությանը, կքվեարկեն իմ թեկնածության օգտին, և, հաջողության դեպքում, իհարկե, դա ևս կնպաստի Skill-ի գործարար համբավին և հեղինակությանը։