5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել
Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական խրախուսման արշավը Visa քարտապանների համար: Արշավի շրջանակում՝ 21.10.24- 30.11.24թթ. ներառյալ կատարելով միջազգային Card2Card փոխանցումներ Visa քարտերով ՝ Բանկի հաճախորդները կօգտվեն 0% միջնորդավճարից՝ գործող 1,5%-ի փոխարեն, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած քարտապանները՝ նաև iPhone 16: Ըստ որում, հաշվի է առնվելու ինչպես Բանկի հեռակառավարման հարթակներով՝ Converse Mobile, Ինտերնետ Բանկ, Վճարումների առցանց հարթակ, այնպես էլ մասնաճյուղերում կատարված գործարքների հանրագումային ծավալը:
Արշավի արդյունքները կամփոփվեն այս տարվա դեկտեմբերին:
Կոնվերս Բանկում նշել են նաև, որ դեկտեմբերին կամփոփվեն նաև Visa քարտապանների համար մեկ այլ արշավի արդյունքները: Արշավին կարող են մասնակցել Բանկի՝ C360 NEO, C360 ULTRA և C360 ELITE փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդները:
2024 թվականի սեպտեմբերի 23-ից 2024 թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կատարելով առնվազն 30,000 ՀՀ դրամի ընդհանուր չափով գործարք կամ գործարքներ, նրանք կարող են հավակվել արժեքավոր նվերների՝ էլեկտրամոբիլ, 10 հատ 360$-ին համարժեք ՀՀ դրամ և այլն:
Արշավի մանրամասները և 0% միջնորդավճարից օգտվելու կարգն՝ այստեղ
Այլ մանրամասներ՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...