Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը Կապի թանգարանում էր համախմբել տաղանդաշատ երիտասարդների։ Պարգևատրվեցին «Գիտության շաբաթը` իմ աչքերով», «Աստղային հորիզոն» և «ԳիտաCon» անվանակարգերի հաղթողները։
Նկարչական անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Ջիմ Հովհաննիսյանի «Մեծ պայթյուն» աշխատանքը, գրական մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Առաքելյանի «Ուտոպիայի գինը» պատմվածքը, իսկ կոմիքսների անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Լուսինե Պետրոսյանի «Իսկ ի՞նչ, եթե ստացվի» նախագիծը:
«Երբ սկսեցի մտածել, թե ինչ նկարեմ մրցույթի համար, անմիջապես հասկացա, որ իմ թեման լինելու է տիեզերքը։ Մտածեցի, որ սպիտակ խոռոչը համապատասխանում է այս գաղափարին․ այն, ի տարբերություն սև խոռոչի, ոչ թե կլանում, այլ ժայթքում և տարածում է մատերիան։ Սակայն դրա գոյությունը դեռևս գիտականորեն ապացուցված չէ։ Աշխատանքի ընթացքում հասկացա, որ նկարս ավելի շատ Մեծ պայթյունի նման է ստացվում, որը համարվում է տիեզերքի, ամեն ինչի՝ այդ թվում մեր կյանքի սկիզբը։ Իհարկե, սա ավելի շատ մաքուր գիտաֆանտաստիկա է։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ տեսք է ունեցել Մեծ պայթյունը․ սա պարզապես իմ մեկնաբանումն է», - ասաց «Գիտության շաբաթը՝ իմ աչքերով» մրցույթում առաջին տեղը զբաղեցրած 16-ամյա Ջիմ Հովհաննիսյանը։
Մրցույթների հաղթողները ստացան խելացի հեռախոսներ, պլանշետներ, ինչպես նաև խելացի ժամացույցներ: Մրցանակները հանձնեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
«Մեզ համար կարևոր է խթանել երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ և աջակցել նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը: Այսօրվա մրցանակակիրները ցույց տվեցին, որ գիտությունը կարող է ոգեշնչման անսպառ աղբյուր լինել արվեստի համար», - նշեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Խոսելով մրցույթի մասին՝ Գիտուժ նախաձեռնության գործառնական տնօրեն Լիլիթ Մարգարյանն ասաց, որ արդյունքները տպավորիչ են թե՛ մասնակցության դիմումների քանակով, և թե՛ ներկայացված բովանդակության մակարդակով։ «Սա Գիտուժի և Team Telecom Armenia-ի առաջին քայլն էր՝ Գիտության շաբաթվա շրջանակում ոգեշնչելու Հայաստանի ստեղծարար համայնքներին ստեղծագործել գիտության թեմայով։ Մեծ ուրախությամբ նշում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ իր ավարտին հասավ։ Վստահ ենք, որ այս փորձը պետք է դարձնել շարունակական՝ նպաստելով Հայաստանում գիտական երևակայության և ստեղծարար մտածողության զարգացմանը»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան