Իջևանում «Porsche Cayenne»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին. կան վիրավորներ
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1996 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1970 թ.) և Ժ. Ե.-ն (ծնված 1974 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից: Գ. Ե.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ժ. Ե.-ին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան