Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը․ «ՀայաՔվե»
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այն ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի Հանրապետության հիմնադրի՝ հայ ժողովրդի հավաքական կամքն ու պատգամը Հայաստանի բոլոր իշխանություններին՝ միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչը տեղ է գտել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության հռչակագրում։
«Պատմության ողբերգական անցքեր», «Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրել» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են թուրքական կամ ադրբեջանական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ, որոնցով անթույլատրելիորեն նսեմացվում է Հայոց Ցեղասպանության նշանակությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հարցականի տակ է դրվում աշխարհի չորս տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից հանելն էապես նվազեցնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և միջազգային դերակատարման մակարդակը։ Մենք խոր ցավ ու ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ որպես պետական ինստիտուտ, որը պարտավոր է առաջնորդվել ազգային-պետական շահերով, անարձագանք է թողնում քաղաքական խմբի կամ առաջնորդի սխալ պատկերացումների հիման վրա ձևակերպվող նման քաղաքական դիրքորոշումը։
Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ներկայումս միջազգային բարդ իրադրության մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում, որ կարելի է հրաժարվել ազգային կենսական շահերից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակը դրա կրկնությունը թույլ չտալն է, իսկ ճանաչումից ու դատապարտումից պետականորեն հրաժարումը նոր ոճիրների առաջ դուռ կարող է բացել։
2023 թ․ մենք իրագործեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը՝ քրեականացնելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց Ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբը նշված երկու հանցագործությունն էլ իրականացնում է։ Մենք հետևողական ենք լինելու ինչպես այս հանցագործություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական իղձերը, մասնավորապես Արցախի ինքնորոշումն ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կենսագործելու գործերում։ Այդ նպատակով առաջին հերթին պետք է հասնենք գործող հակապետական ու հակազգային վարչախմբի հեռացմանը։
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան