Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Հասարակություն

Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում  տեղի ունեցած «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության շրջանակներում Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին։ Fastex-ի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ուրախությամբ են առաջադրել Fastex-ին․ «Դեռևս 2023 թ․-ին կնքվել էր հուշագիր, որի շրջանակում Fastex-ի աջակցությամբ իրականացվել էին մի շարք միջազգային փառատոններ, թատերահամերգային միջոցառումներ, երաժշտական իրադարձություններ։ Ողջունելի է, որ Fastex-ն իր  սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը տեսնում է նման նախաձեռնությունների կողքին կանգնելով», - ասել է նա։

Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ-ի նախագահ Վասկեն Յակուբյանը և մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։ 

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվել է «Թվային հարթակներ արվեստի ապագայի համար» թեմայով զեկույցը, ինչին հաջորդել է «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլիի ելույթը։ Ոլորտային կարևոր հարցերի քննարկումներն ամփոփվել են երկու պանելային քննարկումների ընթացքում, իսկ միջոցառման վերջնամասում կայացել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Fastex-ն ստացել է մրցանակ։

Հիշեցնենք՝ Fastex-ն այս տարի հովանավորել է մի շարք մշակութային կարևոր նախագծեր, մասնավորապես՝ Fastex-ի AKNEYE նախագիծն աջակցել է Փարիզում Երվանդ Քոչարի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսին, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարին և բիենալեի շրջանակում Սարյանի ցուցադրույթյան 100-ամյակին նվիրված միջոցառման կայացմանը։ Իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ միջոցառումներ։ 

Fastex-ը, հավատարիմ մնալով մշակույթի և ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված իր առաքելությանը, շարունակական աջակցություն կունենա տարատեսակ երաժշտական ​​փառատոններին և  արվեստի տարբեր ցուցահանդեսներին՝ այս կերպ  բարձրացնելով ոլորտի կենսունակությունը և ձևավորելով կայուն զարգացող համայնք։