Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը
IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Բանկից տեղեկացնում են, որ վերաբացվել է Արաբկիր մասնաճյուղը։
IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի վերազինումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Բանկի աշխատանքի և ուշադրության կենտրոնում միշտ հաճախորդն է։ «Մեր թվային հարթակների հնարավորություններն ընդլայնելուն զուգահեռ՝ չենք դադարում կատարելագործել մեր մասնաճյուղերը նրանց համար, ովքեր գերադասում են ֆիզիկապես գտնվել Բանկի մասնաճյուղում ու տեղում կատարել անհրաժեշտ գործարքները։ Հաճախորդի հարմարավետությունն ու կարիքները մեզ համար առաջնային են», - ասում է Արթուր Քոչարյանը։
IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով ՝ նոր մասնաճյուղն էլ ավելի հարմարավետ է ու տեխնիկապես հագեցած, իսկ աշխատանքային շաբաթը՝ ավելի երկար։ «Մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։ Այստեղ տեղակայված է նաև IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտին, որի միջոցով կարող եք ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները։ Բացի այդ, մասնաճյուղը կսպասարկի նաև շաբաթ օրը, որպեսզի աշխատանքային օրերին զբաղված մեր հաճախորդները ևս հնարավորություն ունենան կատարել իրենց անհրաժեշտ գործարքները», - ասում է Սմբատ Ավագյանը։
«Արաբկիր» մասնաճյուղի հասցեն է Կոմիտասի պողոտա 56/162։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան