«Ռուսական հետքը Գյումրիում». մշակութային-կրթական արշավ «Եվրասիա» ՀԿ-ից
«Եվրասիա» ՀԿ-ն կազմակերպեց մշակութային-կրթական արշավ «Ռուսական հետքը Գյումրիում» խորագրով, որի ընթացքում մինչև տարեվերջ 200 մարդ կայցելի Գյումրի։
Առաջին խումբը Գյումրի է ժամանել նոյեմբերի 2-ին։ Ճանապարհորդությունն սկսվել է անցյալից՝ այցելելով Միքայել հրեշտակապետի տաճար և Յոթ վերքերի եկեղեցի, որտեղ մասնակիցները զգացել են հին քաղաքի մթնոլորտը։ Հետո ուղևորվել են Փառքի ծառուղի, որտեղ ծաղիկներ են դրել Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, իսկ Պատվո բլուրում հարգել են ռուս զինվորների հիշատակը, ովքեր զոհվել են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
Այնուհետև ծանոթացել են Գյումրիի ճարտարապետական մարգարիտներին։ Դիտոկթյան անունով հայտնի Գյումրիի ճարտարապետության և կենցաղի թանգարանում մասնակիցները բացահայտել են քաղաքի դիմագծի գաղտնիքները և պատմել, թե ինչպես է ռուսական մշակույթը ազդել Գյումրիի յուրօրինակ ոճի վրա։
Մերկուրովի թանգարանն իր հետմահու դիմակների հավաքածուով, սկսած Լև Տոլստոյից մինչև Հովհաննես Թումանյան, գրեթե կենդանացրել է պատմությունը մասնակիցների աչքի առաջ։
Օրը եզրափակվել է ճաշկերույթով «Հին Գյումրի» ռեստորանում և հին փողոցներով հանգիստ զբոսանքով, որոնցից յուրաքանչյուրը՝ ինչպես ավանդույթների և մշակույթի մասին պատմող գրքի գլուխ։
«Եվրասիա» ՀԿ-ն ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների ծրագրեր, պրակտիկաներ և գործարար առաքելություններ, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...