Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
Հասարակություն

Արջերը մտել են Աշտարակի գյուղերից մեկը, 2 ոչխար կերել

Արջերը մտել են Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Օրգով գյուղ և վնասներ պատճառել բնակիչներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Օրգովի հարևան գյուղի՝ Աղձքի բնակիչներից մեկը։

«Նման դեպք տարիներ առաջ էլ է եղել, որ արջը մտել է Օրգով, բայց նման վնասներ չէր տվել։ Այս անգամ մարդկանց ցանկապատները կոտրել է, դրսում դրված խնձորի արկղերը շուռ է տվել ու կերել, և որ ամենասարսափելին է՝ կենդանիներ է կերել։ Գյուղացիներից մեկը 2 ոչխար էր առել, որ առավոտյան մորթեր, ղավուրմա պատրաստեր, արջը 2 ոչխարին էլ կերել է»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ Օրգովը շատ մոտ է Աղձքին և ամեն պահ կարող են արջերը ձորի միջով իջնել իրենց գյուղ։

«Մարդիկ կան, որ վախենում են ուշ ժամի իջնել բակ, մտածում են՝ արջերը կարող են հարձակվել իրենց վրա»,- ասաց նա։

Հարցին՝ որևէ մեկն անձամբ տեսե՞լ է արջերին, թե՞ ենթադրություններ են, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Բնակիչներից մեկը տեսել է։ Բացի այդ՝ որտեղ գնացել է, կեղտոտել է, կեղտից ևս հասկանալի է, որ արջ է եղել։ Հետո, եթե գայլ լիներ, չէր կարողանա խնձորի ծանր արկղերը շուռ տար և ուտեր»։