Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում

Վայոց Ձորի Արենի բնակավայրի նորակառույց մանկապարտեզի համար Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10.44 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։

Համայնքի մանկապարտեզը կառուցվել է բոլորովին վերջերս և բացվել է սույն թվականի սեպտեմբերին։ Շենքի նախագիծը ի սկզբանե նախատեսում էր արևային կայան և Արենի համայնքը դիմել էր Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ աջակցելու կայանի տեղադրման հարցում։

Արդյունքում, մանկապարտեզի տանիքին այժմ տեղադրված է արևային կայան, որը մեծապես կնպաստի հոսանքի ծախսերի նվազեցմանը։ Իսկ ապագայում, հոսանքով ջեռուցման անցնելու դեպքում՝ գեներացված հոսանքը ամբողջապես կապահովի նաև այդ կարիքները։

«Շատ ուրախալի է, որ մեր մարզերում կառույցներն ի սկզբանե նախատեսում են կայուն էներգիայի օգտագործման մեթոդներ և Ucom-ը հնարավորության դեպքում սիրով միանում է նման նախաձեռնություններին։ Մեր ցանկությունն է, որ կայուն ապրելակերպը Հայաստանում դառնա սովորություն։ Հատկապես հաճելի է, որ նման նախաձեռնություններից շահում են մեր փոքրիկները» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Կայուն էներգիայի գեներացման աղբյուրներ ստեղծելը չափազանց կարևոր և արդյունավետ համայնքի զարգացման համար։ Սրանք նաև այն լավագույն օրինակներն են, երբ արված աշխատանքը անմիջապես տնտեսական դրական ազդեցություն է ունենում՝ ցույց տալով բնահեն լուծումների կարևորությունը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ucom-ին և Արևորդի հասարակական կազմակերպությանը  համայնքին ցուցաբերած այս օժանդակության համար: Արևային կայանը զգալիորեն կկրճատի համայնքային ծախսերը և տաքություն ու ջերմություն կպարգևի Արենիի մանուկներին», - ասել է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Արենիի մանկապարտեզ այժմ հաճախում է շուրջ 80 երեխա, սակայն շենքն ունի միաժամանակ 120 երեխա ընդունելու ներուժ։ Նորակառույց շենքը ինտեգրել է ճարտարապետական նոր ու ժամանակակից լուծումներ, որոնք նախատեսված են երեխաների առօրյան հնարավորինս ապահով ու հետաքրքիր դարձնելու համար։ Տեղադրված կայանը նույնպես կնպաստի այդ նպատակին՝ միաժամանակ լինելով համայնքի կայունության ու բնապահպանական լուծումների լավագույն օրինակներից մեկը։