Կուտակումները մաքրում են. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում
Արդեն որերորդ օրն է, Լարսում կուտակումներ են, այդ թվում նաև հայկական բեռնատարները կանգնած են և սպասում են իրենց հերթին: Առավոտյան տվյալներով կուտակված հայկական բեռնատարների թիվը հասնում էր 400-ի, իսկ ընդհանուր առմամբ մոտ 1,4 հազար մեքենաներ սպասում են իրենց հերթին։
MediaHub-ը բազմաթիվ վարորդներից ահազանգեր է ստանում, որ հերթերն այնքան շատ են, որ անհնարին է սահման հատելը։
MediaHub-ը կապ հաստատեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ, ով նշեց, որ բեռնատարների թիվը Լարսում միշտ էլ 400-ից ավելի է։
«Ամբողջ հարցն այն է, որ գոյություն ունի թողունակություն, որի սահմաններում մեր բեռնատարներն անցնում են: Այս պահի դրությամբ թողունակությունը նույնն է, սակայն, մի քանի օր առաջ, որ ձյուն էր եկել, դրա պատճառով մեկ օր սպասել են բեռնատարները, չեն շարժվել, և հետևաբար հերթը ավելացել է: Այժմ կուտակումներն են մաքրում ու, շուտով, կարծում եմ, կուտակված մեքենա չենք ունենա, քանի որ մեքենաներն ինտենսիվ հատում են սահմանը»,– նշեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդը։
Իսկ մարդատար մեքենաների մասով Հակոբյանը նշեց, որ ոչ մի խնդիր չկա, հերթեր և կուտակումներ չկան։
Մարիաննա Արամյան




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...