Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան
Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը՝ հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշել է, որ գլխավոր նպատակն է կարծիք ձևավորող իրանցի փորձագիտական, գիտական, առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին ներկայացնել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման տեսլականի շուրջ:
«Մյուս նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ, ինչպես նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ , որն ուղղակիորեն առնչվում է Իրանի հետ, և առանց նրա դիրքորոշումները նկատի ունենալու այս գործընթացները չեն կարող բարեհաջող տեղի ունենալ: Այս նպատակով մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ ներկայացնել, թե որոնք են Հայաստանի հետաքրքրություններն ապաշրջափակման գործընթացում և դրանք որքան սերտ են Իրանի շահերի հետ: Հնարավորինս թափանցիկ ներկայացրել ենք նաև, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, Հայաստան-Արևմուտք համագործակցության էությունը, տեղի ունեցող գործընթացները, ընդգծվել և շեշտվել է, որ դրանք չեն կարող օգտագործվել երրորդ երկրների, մասնավորապես, Իրանի դեմ»,-ասել է Ծառուկյանը՝ կարևորելով համաժողովը Կապանում անցկացնելը, որպեսզի իրանցի պատվիրակներն իրենց աչքով տեսնեն և պատկերացնեն , թե ինչ էական նշանակություն, ընթացք ունի Սյունիքի զարգացումը և ինչպիսի կարևորություն ունի այն Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման հարցում:
«Պատահական չէ, որ Երևանից հենց օդանավով իրենց տեղափոխեցինք Կապան, որպեսզի իրենք էլ տեսնեն դրա կարևորությունը, այնուհետև տեսնեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքը, որը կապելու է Հայաստանն Իրանին»,-հավելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանմանն իրանցի փորձագետներին ծանոթացնելու կարևորությունը:
«Մեր իրանցի գործընկերները տեսան, թե ինչ բարձր մակարդակով է կազմակերպվում արդյունահանումը, անվտանգային ու տեխնոլոգիական ինչ բարձր չափանիշներ, կարգավորումներ են ներդրված այս ճյուղում»,-ավելացրե է Ծառուկյանը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան