Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ
«Սուր շնչառական վարակների թիվը սեզոնի համեմատ քիչ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները թերևս փաստում են այն, քանի որ 2024 թվականի սեպտեմբերին արձանագրվել է սուր շնչառական վարակների 11 հազար 231 դեպք։
Սակայն հարկ է նշել, որ նախորդ տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է 364-ով։ Նախորդ տարի սուր շնչառական վարակներով հաշվառվել է 10 հազար 867 մարդ։
ArmLur.am-ը, ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներն ուսումնասիրելով, նկատել է, որ բոլոր տեսակի անգինաների դեպքում հիվանդների քանակի աճ է նկատվել։
2024 թվականի սեպտեմբերին բոլոր տեսակի անգինաներով վարակվածների թիվը կազմել է 228, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում 110 դեպք է հաշվառվել։
Հիշեցնենք, որ սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հիշեցնում և հորդորում է.
• Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
• խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևեք անձնական հիգիենային։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան