Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ Գևորգյան
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված

2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, այդ թվում՝ տուժածին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ովքեր նույն բնակավայրի բնակիչներ են:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն, անձնական հարցի վերաբերյալ համագյուղացու՝ Ս.Պ.-ի հետ պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով նրան պատժելու նպատակով, իր համախոհներին՝ նույն բնակավայրի վեց բնակիչներին և քննությամբ դեռևս չպարզված անձանց հավաքել և տեղափոխել է Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, ժամանել է նաև կոնֆլիկտի մյուս կողմը, այդ թվում նաև՝ տուժող Դ.Պ.-ն:

Ս.Ս.-ն, առանց պարզաբանում կատարելու, մի խումբ անձանց հետ խմբի կազմում սպանություն կատարելու դիտավորությամբ միավորելով իրենց ջանքերը, հարձակվել են Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի և վերջիններիս հետ նշված վայր ժամանած անձանց վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս: Այդ ընթացքում Ա.Գ.-ն, դրսևորելով առավել ակտիվ և ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցնել գետնին ընկած Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի մյուս անդամները շարունակել են հարվածել Դ.Պ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննություններ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ քննիչի միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, արարքներն անհատականացնելու, իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: