Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համարԹրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետԴասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել էՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՇվեյցարացի պատգամավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհովԿհիմնանորոգվի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհըԱյս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոցԱյս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր ԿամենդատյանՀայաստանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարությունԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը»Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք
ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին
Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասիցՍամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. Փաշինյանն ուզում է զոռով ժողովրդին լարի
Տեսանյութեր

Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արարատի բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքած Արարատի ոստիկանները տարբեր վայրերում հայտնաբերել են ինքնաձիգներ, որոնք քաղաքացիները թողել էին ու զանգել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Մասիսի բաժին զանգած քաղաքացին էլ հայտնել էր, որ չգործող շինության մոտ պոլիէթիլենային տոպրակով ինքնաշեն հրազեն է թողել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաշեն ատրճանակ հայտնաբերեցին։ Մայիսի 23-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժին ներկայացած Նոր Խարբերդի 51-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնեց կարճեցված փողով ու խզակոթով հրացան, որի գործարանային համարը ջնջված էր։ Հովտաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ էլ մայիսի 25-ին Մասիսի բաժին էր բերել փողը և խզակոթը նույնպես կարճեցված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ:

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 31-ամյա բնակիչը մայիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։

Արագածոտնի մարզում բնակվող երկու տղամարդ ոստիկանության Թալինի բաժին են բերել ապօրինի պահվող տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, ինչպես և պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու ինքնաշեն ատրճանակ։ Նրանց հայտնածով` զենք-զինամթերքը գտել են տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։

Պայթուցիչներով նռնակները, նռնակի պայթուցիչներն ու ինքնաձիգի 90 փամփուշտը ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է Գեղարքունիքի մարզում բնակվող 40-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի 48-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ պապին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբորը պատկանած նռնակները, փամփշտատուփերն ու տարբեր տրամաչափի 158 փամփուշտ։

Ինքնաշեն ատրճանակը, նռնակը, նռնակի պայթուցիչներներն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում կամավոր հանձնել է Ներքին Չարբախի 63-ամյա մի բնակիչ։

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժնում «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն ու պայթուցիչով նռնակ է կամավոր հանձնել Ներքին Շենգավիթի 66-ամյա մի բնակիչ։

Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է դարձյալ «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ։

Ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի փամփուշտները ևս կամավոր հանձնվել են ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ապօրինի զենք-զինամթերքը բաժին է բերել 34-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։