Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըՈւկրաինայում պատերազմը վերահսկողությունից դուրս կգա Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների պատճառով. Թրամփի նախկին խորհրդականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքը
Տնտեսություն

«Գործարանատերերը դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»

Խաղողագործների դժգոհությունը խաղողի մթերման գնի հետ կապված շարունակվում է: Սակայն, ըստ մամուլում տարածված լուրերի, գյուղացիները խաղողը հանձնում են 105 դրամով, որը ցածր է ինքնարժեքից: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց՝ գյուղացիները համաձայնել են այդ գնին և վաճառել են իրենց խաղողը՝ «օրվա հացը ունենալու համար»: «Գյուղացին ինչ հող տա իր գլխին, ի՞նչ անի. խաղողը առել եկել է գործարանի դուռը, 3 օր գործարանը պահել է խաղողը, նորից էլի 100 դրամ է տվել այդ մարդու խաղողի համար, պատճառաբանելով՝ թթվել է, գրադուսը չի գալիս: Ամեն դեպքում չգիտեմ՝ ինչ կլինի, գյուղացիները գալիս են, բողոքում են ու նորից գնում են տուն, ուրիշ ելք չկա»,- նշեց խաղողագործը:

Վերջինս բացառեց խաղողի մթերման գնի բարձրացումը. «Խաղողի մթերման գինը չեն բարձրացնի, որովհետև գործարանները արհեստական հերթեր  սարքեցին: Իրենց մեքենաները ուղարկում են, 105 դրամով ժողովրդի ձեռքից առնում են, տանում են գործարան ու հանձնում: Այս ամենը գործարանի տերերն արեցին: Բացառում եմ, որ հնարավոր է բարձրանա խաղողի մթերման գինը, քանի որ իմ խաղողը եկել էր 22 գրադուս, ասում է՝ էլի նույն գինն է, բայց ինչի՞: Չէ որ գրադուս ես տալիս, մի աստիճան ներքև է լինում, օրինակ՝ 17 աստիճան, տալիս են 120 դրամ, բա իմ խաղողի գրադուսն էլ 18-ից բարձր է, բա ինչո՞ւ չեք ավելացնում գումարը»,- պարզաբանեց Հենրիկ Ավագյանը:

Նա այն կարծիքին է, որ գործարանատերերը դիտավորյալ են այնպես անում, որ գյուղացիների խաղողի գրադուսը իջնի . «Գործարանների մեքենաները գյուղացիներիրց փողը վերցնում են, հետևի դռնով խաղողը դատարկում են և հանում դուրս:  Իսկ այն հերթը, որ գյուղացիները պահում են, այնտեղից որևէ մեքենա չի գալիս, գյուղացիները 3 օր կանգնում, հերթ են պահում: Գործարանատերերը  դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»,- եզրափակեց խաղողագործը:

Զվարթ Պետրոսյան