Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՎախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համարԹրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետԴասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել էՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՇվեյցարացի պատգամավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհովԿհիմնանորոգվի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհըԱյս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոցԱյս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր ԿամենդատյանՀայաստանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարությունԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը»Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք
ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին
Հասարակություն

«Հետո կզանգեմ, մամ, շատ հոգնած եմ». Արցախում զոհված 19-ամյա Վրեժը վերջին անգամ մոր հետ է խոսել

«Վրեժը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսին, ապրում էր վարձով՝ մայրիկի և 5 տարեկան եղբոր հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Վրեժ Բարսեղյանի մորեղբոր կինը՝ Նարինե Վարդիկյանը:

«Վրեժը մի տեսակ ուրիշ երեխա էր, ամեն ինչի նկատմամբ հետաքրքրություն ուներ, շատ ուրախ երեխա էր: Իրա մաման այնքան դժվար է իրեն մեծացրել՝ առանց պապայի, փոքր տարիքից շատ մեծ դժվարությամբ մեծացրել է ու ամեն ինչ անում էր իր երեխու համար: Քեռին դասավորել էր, ոսկու շուկայում ոսկերչություն էր սովորում, սիրում էր այդ գործը: Վրեժը 2 դպրոց է հաճախել, 2 դպրոցներում էլ ընկերներ ունի, տնօրեններն ու դասատուներն էլ են զանգահարել, բոլորը եկել են, բոլորը ցավում են»,- ասաց նարինե Վարդիկյանը:

Նրա խոսքով՝ Վրեժը վերջին անգամ մոր հետ էր զրուցել, դեպքի նախորդ գիշերը.

«Դեպքի նախորդ օրը երեկոյան զանգահարել է մայրիկին, նրա հետ է խոսել, ասել է, որ ինքը շատ հոգնած է ու պառկում է քնելու, ասել է՝ ես հետո կզանգեմ, մամ, շատ հոգնած եմ: Ուրիշ ժամանակ զանգում՝ երկար խոսում էր բոլորիս հետ, իսկ այդ օրը միայն մամային զանգեց, ու մաման ասում էր՝ ինքը շատ տխուր էր»:

Նարինեի խոսքով՝ Վրեժի դին արդեն ճանաչել են, և վաղը հոգեհանգստի արարողությունը կկայանա: