Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱրցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամՀայաստանի մի քանի հուշարձաններ ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում. ԿԳՄՍ նախարարԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Ստեղծվել է վիրուսները ոչնչացնող նոր նյութՄ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհՊատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Հրապարակ». Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»
Հասարակություն

Այսօր իմ համար շատ ծանր օր է․ Վիտալի Բալասանյան

 
 
Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երբևիցե չեմ դառնացել
Երբևիցե չեմ վիրավորվել
Երբևիցե ձեզ չեմ լքել
Սիրելի´ ժողովուրդ, թանկագի´ն եղբայրներ եվ քույրեր, թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ…
Այսօր ինձ համար շատ ծանր օր է: 1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն իմ ժողովրդի անվտանգության համար էր: Այնուհետև իմ անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, շնորհիվ և ի փառս իմ ժողովրդի, մենք կարողացանք ստեղծել կանոնավոր զորք, այն է՝ Ասկերանի պաշտպանական շրջանը՝ գունդը: Իմ հրամանատարությամբ մեր գունդը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բազմաթիվ մարտական գործողությունների՝ տարբեր ճակատներում բեկումներ մտցնելով:
Այո´, մենք լռեցրեցինք Աղդամի տարածքում գտնվող բոլոր կրակակետերը և այն ազատագրեցինք: 1991–1994 թթ. 3000 անձնակազմ ունեցող գունդը, բացի իր հիմնական պաշտպանական հատվածից մասնակցել է նաև Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի, Հորադիզի ուղղություններում ազատագրական պայքարին: Այդ ընթացքում կորցրեցինք մեր լավագույն 292 մարտիկներին, ունեցանք երկու անհայտ կորած և վիրավորվեցին 475 մարտիկներ, որոնց մեծ մասը ապաքինվելով վերադարձան շարքեր: 27 տարի շարունակ Ասկերանի պաշտպանական շրջանը փառքով կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Նույնը՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:
Այսօր շատ դառնացած ու վիրավորված եմ, քանզի տկար և ապաշնորհ քաղաքական գործիչների կողմից վարած հակահայ քաղաքականության արդյունքում Ասկերանի և մյուս պաշտպանական շրջանների գնդերը թողեցին իրենց մարտական հենակետերը:
Պատասխան եք տալու միանշանակ…
Սակայն դու չե´ս պարտվել, Հայ Զինվոր, լսու´մ ես, դու հաղթել ես…
Սիրելի´ հայրենակիցներ, ես երբեք չեմ լքել ձեզ ու չեմ լքելու: Իմ Արցախն ու իմ ղարաբաղցիներն իմ սրբությունն են: Շարունակելու եմ իմ պայքարը, մենք իրավունք չունենք պարտվելու և հիշեք՝ հաղթելու ենք:
Շնորհակալություն եմ հայտնում այն հարյուրավոր իմ մարտական ընկերներին, որոնք անսալով իմ կոչին ոտքի ելան, զենք վերցրին: Կոչ եմ անում ձեզ, պահենք և պաշտպանենք մեր սուրբ երկիրը, քանզի դա մեր յուրաքանչյուրի սրբազան պարտքն է: Ես համոզված եմ, որ եթե մենք համախմբվենք, դեն նետենք վախն ու հուսահատությունը, շատ կարճ ժամանակում հաղթելու ենք:
Իմ խոնարհումը բոլոր նահատակված մեր մարտիկների ընտանիքներին, բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Աստված մեզ բոլորիս պահապան