Գլխագրեր
12:22 Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում 13:35 Ֆեյսբուքի հայկական տիրույթում բազմաթիվ հայախոս թուրք-ադրբեջքնցիներ են հայտնվել, նարնք պաշտպանում են դավաճան նիկոլին. Արսեն Բաբայան 19:43 Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք 18:54 Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով 19:18 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ` Երևանում19:34 ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը18:49 Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը20:22 Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումներն արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի․ անվերապահորեն սատարում ենք ՀՀ և ԱՀ Զինված ուժերին․ Արթուր Վանեցյան13:28 Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին 10:23 Ինչո՞ւ է Հովհաննիսյանը մանիպուլացնում իրականությունը

Գերիներին ետ վերադարձնելու հարցը պետք է լինի առաջնային․․․․Հերթական գերիի տեսանյութը․․․․համբերություն քեզ սիրելի զինվոր․․․կսպասենք վերադարձիդ․․․պինդ եղիր․․․

 

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից երկու շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։ Վերջինում, օրինակ, հայ ռազմագերուն ադրբեջանցի զինվորականները ստիպում են ադրբեջաներեն ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տեսանյութում զինծառայող Ռոբերտ Վարդանյանն է։ Նրա հարցով ևս իրավապաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տեսանյութը նաև հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ հավելելով, որ կոմիտեն ուսումնասիրում է ռազմագերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվությունը։

 

Ամատունին այսօր Կարմիր խաչի գրասենյակի մոտ հավաքված մի խումբ մտավորականներին տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները երկու կողմում էլ տեսակցել են ռազմագերիներին, բայց թե քանի հոգու, չեն կարող հրապարակել։ Մշակույթի գործիչները միջազգային կառույցից էին ակնկալում լսել իրենց հարցերի պատասխանները, մասնավորապես՝ ինչո՞ւ չեն վերադարձվում ռազմագերիները, ինչո՞ւ են դանդաղում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։

«Այս պահին ես կարող եմ փաստել, որ մեր թիմերն աշխատում են և աշխատում են նաև համակարգված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հետ միասին, սակայն որոնողական բուն աշխատանքները չի կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք այնտեղ ներկա ենք, որպեսզի աջակցենք՝ գործընթացը շարունակվի և չկանգնի: Որոնողական, դուրսբերման աշխատանքները իրականացնում են կողմերը՝ հայերը և ադրբեջանցիները երկու կողմից: Աշխատանքները տեղի են ունենում, և դրա մասին, իհարկե, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցի դերում չի հայտնում: Հիմնականում արդյունքները կապված՝ քանի մարմին է փոխանցվել և նույնականացման գործընթացների հետ կապված բոլոր հարցերը, բոլոր պատասխանները ստանձնել է իր վրա Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության, ինքը նույնպես գրանցում է անունները այն անձանց, որոնց փնտրում են հարազատները», — ասաց Ամատունին:

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը շեշտեց՝ այսպիսի արտառոց պայմաններում պետք է ակտիվ լինել։ «Փորձելու ենք հիմա միջազգային ձայն բարձրացնել, որովհետև վերջին օրերը ցույց տվեցին, որ բոլորը ասում են՝ մենք զբաղվում ենք, էդ բոլորը, որ ասում են՝ մենք զբաղվում ենք, այսօր չկա նմուշի համար մի երեխա, որին վերադարձրել ենք, իսկ ամեն օրը կյանք է: Ուզում եմ դիմեմ իմ կոլեգաներին, որոնք այսօր աշխատում են տարբեր երկրներում՝ հայ և ոչ միայն հայազգի, պետք է խնդրել, որ իրենք էլ իրենց ձայնը բարձրացնեն», — նշեց դերասանը:

Ռազմագերիների հարցերով զբաղվում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը, թեև օմբուդսմեն Արման Թաթոյանը շեշտում է, որ հարցի հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Միջազգային կառույցներին տեղեկատվություն ներկայացնող օմբուդսմենն ասում է՝ տարածված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունները կազմակերպված ռազմական հանցագործություններ են։

«Անգամ եթե ֆիզիկապես մատով չեն կպնում մարդուն, բայց այդ կերպ ստիպում են նվաստացնող բառեր ասել, հայ զինվորի պատիվը նվաստացնող և այլն, որովհետև բոլորը մեր հորս տղաներն են: Դա պատերազմական հանցագործություն է, որ թույլ են տալիս Ադրբեջանի զինված ուժերը: Սա կազմակերպված, միասնական քաղաքականության մաս է, որի համար պատասխանատու են ոչ թե առանձին այդ զինվորները, այլ ավելի բարձր մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունները, որովհետև սա կազմակերպված քաղաքականություն է, որը նաև մեր գործունեությամբ ենք ցույց տալիս», — նշեց Արման Թաթոյանը:

Հարցին, արդյոք անցած երկու շաբաթվա ընթացքում կողմերը չէի՞ն փոխանակել գերիներին, Թաթոյանը պատասխանեց. «Դա բանակցությունների առարկա պետք է լինի, որովհետև այսօր փաստը կա: Այդ փաստն այն է, որ ժամկետ չի նշվում և գլխավորապես նշվում է, որ այդ հարցին անդրադարձ կլինի դիակների փոխանակումից հետո, խնդիրն էլ այն է, որ հայտնի էլ չի՝ երբ դիակների փոխանակումը կավարտվի: Ամբողջ բարդությունը սրանում է: Մենք ի՞նչ կարող ենք անել, մենք միջազգային կառույցներին ներկայացնում ենք արդիականությունը, դնում ենք պատերազմական հանցագործությունները ցույց ենք տալիս, վայրագությունները ցույց ենք տալիս, որ նպաստենք դրանով այդ պրոցեսի արագացմանը, բաց կոնկրետ բանակցությունները վարելը վերադարձնելու հարցով և այլն, դա ցանկացած երկրում է այդպես, անում է գործադիր իշխանությունն իր մարմիններով»:

Կողմերը դեռևս չեն հրապարակայնացնում ռազմագերիների թիվը։ Հայկական կողմը 5 տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցերով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրանց կյանքի իրավունքը ապահովելու համար։ Ստրասբուրգի դատարանը մեծ մասի վերաբերյալ միջանկյալ որոշումներ է կայացրել՝ հարցեր ուղղելով Ադրբեջանի կառավարությանը նրանց պահման վայրի և առողջության մասին։

 

Ավելին՝այստեղ

Լրահոս
Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա ՏոնոյանԳիտնականը բացահայտել է՝ ինչ է իրենից ներկայացնում Լոխ Նեսի հրեշը Զենքի առքուվաճառքով զբաղվող Պատրոն Դավոին 4 հոդվածով մեղադրանք առաջադրվեց Մահացել է Արտուշ Բալյանը Աստղագուշակ՝ հունվարի 19-ի համարՊատմական վճիռ ԲՀԿ-ն Սյունիք էր գնացել տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով Քիչ առաջ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, 2 փրկարար վնասվածք է ստացել. shamshyan.com Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը /տեսանյութ/ Սեյրան Օհանյանն ասաց, թե երբ են ինքն ու Արգիշտի Քյարամյանը միասին դուրս եկել Շուշիից Ստեփանակերտում հանել են հայկական դրոշներն ու տեղը ռուսական դրոշներ տեղադրել Ուշադիր նայեք Օմեգայի հավաքագրման ամսաթվին. գիտե՞ք՝ քաղաքական որ թիմում էր այդ ժամանակ ներդրված գործակալ Օմեգան Սկանդալային արտահոսք գերիների հարցով Նիկոլ Փաշինյանը կարևոր որոշում է ստորագրել Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը Ողբերգական դեպք. հայտնաբերվել է կնոջ դի Շրջադարձ՝ հայ - ռուսական հարաբերություններում Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում բերվել է 8 մարմին Բացառիկ կադրեր. Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսնացել են Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ կապի ամերիկյան նորագույն միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Երկրաշարժ Հայաստանի տարածքում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական դրամ են ձեռք բերել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան Մոսկվան փոշմանե՞լ է Նիկոլ Փաշինյանը նոր թիմ է հավաքում. Ովքեր են լինելու այդ թիմում Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. ԱշոտյանՄարտական հերթապահության հերթափոխ /լուսանկարներ/ Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում /Տեսանյութ/ Անահիտ Ավանեսյանն ազատվեց պաշտոնից Համեղն ու օգտակարը մեկ տեղում. «Տուն լահմաջո»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել «Հ2»-ի հաղորդումները Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Դեմքով ճանաչելի մարմիններ կան, որոնք երկար ժամանակ դիահերձարանում են․ Ղուկասյանը հարազատներին խնդրում է ԴՆԹ թեստեր հանձնել Այսօր հերոս Վարդան Ամալյանը՝ Դավիթ Ամալյանի որդին, կդառնար 20 տարեկան Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակել