Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Երևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԱդրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքները այսօր. Ռուբլին կտրուկ թանկացել է Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի ՍարգսյանՊատանեկան ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՓաթեթների հրապարակումը հնարավորություն կտա ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռшզմական գործողություններ ծավալվեցին. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Եթե դուք կամ Ձեր հարազատը մասնկացել է պատերազմին, ապա իմացեք

Իրավաբան.net-ը պարբերաբար հարցեր է ստանում 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի ժամանակ պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում իրավաբան Վաչե Բաղդասարյանը հայտնեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է:

«Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան:

Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ' պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և լրավճարներից»,-նշեց իրավաբանը։

 Զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:

Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի (66․140 ՀՀ դրամ) արտադրյալով:

Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված' տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով: Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է' ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից:

Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանվում է «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014թ․–ի հուլիսի 3-ի N 712-Ն որոշմամբ:

Պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման չափը կարող է տարբեր լինել, ելնելով այն հանգամանքից, թե անձը կոնկրետ պատերազմական իրավիճակում կամավոր հիմունքերով կամ պահեստազորում հաշվառված լինելու ժամանակ որտեղ, ինչ պայմաններում և ինչ կարգավիճակով է մասնակցել մարտական գործուղություններին կամ ՀՀ սահմանների պաշտպանությանը, ուստի նպատակահարմար է նշված հարցի հետ կապված մանրամասն պարզաբանում ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1-28 կամ (+37412) 21-00-00, կամ դիմել զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ։