Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»
2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԽոսելը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» նախաձեռնում է քաղաքական շաբաթօրյակ. Ատոմ ՄխիթարյանԵկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիներըՓաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է
Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել
Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալուՊետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք Չալաբյան Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցությունՎերջին շաբաթներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանությունը սրբապիղծ նեոբոլշևիկներից դարձել է մեր հիմնական գործերից մեկը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին գրոհողները հայ չեն, նրանք սրբություն չունեն. Գագիկ Հովհաննիսյան Վաղ առավոտից «ՀայաՔվեի» անդամները Մայր Աթոռում են` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծներիցԲերելո՞ւ են Արսեն Թորոսյանին, դնեն դրածո, ի՞նչ են անելու․ Սողոմոնյանը՝ եկեղեցին գրոհելու մասինTrina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպըՀայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է. ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիրHarmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտներըՆիկո՛լ, բախտդ մի փորձիր. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու մասին․ ՀՀ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։

Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․

աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,

չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը,

ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը,

զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։

Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:

Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝

ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,

բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,

գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,

դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն:

Սույն արտահերթ զեկույցն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:

Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար:

Զեկույցը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։

 

 

 

 

Ավելին՝ այստեղ