Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ»
«Հրապարակ». Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրելՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵրևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժածԻրավապահ համակարգը վերածվել է իշխանության հլու կամակատարի. դատախազը շատ ակտիվ փուչիկ գործեր է կարում, բայց երեկ ԱԺ-ում եղածը ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում. Էլինար ՎարդանյանՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանԵՄ երկրները անտեսում են կոռուպցիայի և լրատվամիջոցների ազատության դեմ պայքարըՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետԹայվանը սկսել է իր պատմության մեջ ամենամասշտաբային ամենամյա զորավարժություններըՎերացվել է Աբովյանի «Տաշիր պիցցա»-ի առանձին գործառույթի կասեցումըԵրևանյան լճի հարևանությամբ բախվել են ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ի «Mitsubishi»-նԻրանի արտգործնախարարը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԿոպիրկինն արևելագիտական դպրոցի մասնակիցներին պատմել է ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասինԵթե մինչև նոյեմբեր գործընթացն օրինական էր, ինչո՞ւ են գաղտնալսել. բոլոր ընդդիմադիր գործիչները տոտալ կերպով գաղտնալսվում են. փաստաբանը՝ Սրբազանների գործի մասինԱհաբեկչության կանխում՝ Ռուսաստանում․ պլանավորվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնելՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի գործունեության կասեցումներ` Շիրակում և Արմավիրում. տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվությանՓաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն ՍարգսյանԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ)ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ
Տնտեսություն

Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն՝ կդառնա 6000 դրամ. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է Կառավարության  ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ներկայացնելով  նախագիծը, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ «Պետական տուրքի» մասին օրենքը 1990 թվականից ի վեր դատարան ներկայացվող դատական ակտերի դեմ վերաքննիչ, վճռաբեկ բողոքների դեպքում պետական տուրքերի փոփոխություն չի արվել։ Մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մի քանի անգամ ավելացել են, մասնավորապես՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, 2000 թվականի համեմատ, 2015-20 թվականներին 3,4 անգամ ավելացել է։

«Միջին աշխատավարձն աճել է 8 անգամ՝ 22 հազարից-182 հազար, մինչդեռ պետական տուրքը չի աճել։ Ընդ որում, 2018-2020 թվականների ծախսերը, թե որքան ծախս ենք արել մենք դատական համակարգի վրա կամ պետական տուրք է հավաքվել, դրա տարբերությունը 4-5 անգամ է կազմում»,- ասաց Վ. Դանիելյանը։

Նա միաժամանակ նշեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

«Մեր երկրում սահմանել ենք առավելագույնը 25 մլն դրամ Առաջին ատյանում, սահմանել ենք առավելագույն չափ Վերաքննիչ դատարանում՝ համապատասխանաբար՝ 15 մլն և 10 մլն դրամ։ Ներկայումս ՀՀ-ում պետական տուրքի սահմանում կա սնանկության հարցով իրավաբանական անձանց և քաղաքացիների դեպքում՝ 500 և 100 հազարական դրամ, մենք առաջարկում ենք այն դարձնել 1 մլն դրամ և համապատասխանաբար՝ 250 հազար դրամ։ Խնդիրն այն է, որ 500 հազար դրամը՝ կախված հայցադիմումի պահանջից, հնարավոր է՝ ավելի քիչ է  կազմում, քան, երբ անձը դիմի Առաջին ատյանի դատարան և ավելի շատ տուրք կվճարի»,- հավելեց փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումների մասով սահմանում են պետական տուրք, քանի որ քաղաքացիները հնարավորություն են ստանում մի շարք դեպքերում չարաշահելու այդ գործիքը։

«Վճարումների կարգադրություններ արձակելու դիմումների համար ենք պետական տուրք սահմանել։ Իհարկե, նախկինում պետական տուրք սահմանված չի եղել, կարծում եմ՝ նպատակն այն է եղել, որ վճարման կարգադրությունը որպես ինստիտուտ կայանա, սահմանվել էր 1500 դրամ, այժմ դառնում է 6000 դրամ»,- ընդգծեց նա։

Օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։

Աղբյուրը՝ 168.am

 

Ավելին՝ այստեղ