Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»
ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԽոսելը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» նախաձեռնում է քաղաքական շաբաթօրյակ. Ատոմ ՄխիթարյանԵկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիներըՓաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է
Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել
Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալուՊետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք Չալաբյան Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցությունՎերջին շաբաթներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանությունը սրբապիղծ նեոբոլշևիկներից դարձել է մեր հիմնական գործերից մեկը․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին գրոհողները հայ չեն, նրանք սրբություն չունեն. Գագիկ Հովհաննիսյան Վաղ առավոտից «ՀայաՔվեի» անդամները Մայր Աթոռում են` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծներիցԲերելո՞ւ են Արսեն Թորոսյանին, դնեն դրածո, ի՞նչ են անելու․ Սողոմոնյանը՝ եկեղեցին գրոհելու մասինTrina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպըՀայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է. ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիրHarmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները
Տնտեսություն

Գյուցատնտեսությունն անկում է ապրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նվազում է ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը, այլեւ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 75 մլրդ 417.6 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 87 մլրդ 540 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.7 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 204 մլն 600 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.5 տոկոսով:

 

 

Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրների մասին նախօրեին՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բարձրաձայնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով. «Չունենք գյուղատնտեսության նախարարություն, եւ գյուղացին այսօր՝ հենց հիմա, մեր մարզում գոնե շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքը իրացնել։ Ես տեղյակ եմ պահել նաեւ էկոնոմիկայի նախարարությանը, բայց որեւէ հարցով սայլը տեղից չի շարժվում: Ու շարունակվում է այն գործելաոճը կամ այն սկզբունքները գյուղատնտեսության ոլորտում, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում է կքել վարկերի տակ եւ աղքատանում է, իսկ խոշոր գործարարները զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ ավելի են հարստանում: Այս գործելաոճը շարունակվում է նաեւ հետհեղափոխական Հայաստանում»։ Այնպես որ, Վիճակագրական կոմիտեի արձանագրած ցուցանիշները սպասելի են»: