Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր ԱվետիսյանՕմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայանՀայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ ԽաչատրյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբԱրարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան ԻբրահիմովՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր մրցաշրջանի արտագնա մարզահագուստը«Hyundai Sonata»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինիս «Chery Tiggo»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին«Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան մաքուր»․ Սոֆի Մխեյանի շնորհավորանքը՝ Նազենի ՀովհաննիսյանինՀարավային Կորեայի նախկին նախագահին երրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ». «Անորա» ֆիլմի հատուկ ցուցադրությունն ու քննարկումը՝ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբԹեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպանՌուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիՄեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգՏարադրամի փոխարժեքները հուլիսիԲելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով ԱդրբեջանինԱրագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԱնկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան Օսկանյան
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը:

«Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները: Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար:

Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին:

Նրանք զիգզագաձև երթևեկությամբ, հանդիպակաց գոտի դուրս գալով՝ երկու ուղղություններով ընթացող մեքենաներին «քշում» էին դեպի կողնակ՝ բավականին լայն ճանապարհն ամբողջությամբ «մաքրելով» Փաշինյանի համար:

Մեր լրագրողի փոխանցմամբ, մեքենաներից մեկի վարորդը տևական ժամանակ կանգնեցրել էր մեքենան և ուշքի չէր գալիս. իսկ մեքենայում անչափահաս երեխաներ էին: Մեզ փոխանցեցին, որ նույն կերպ մարդկանց «կիսամեռ» են անում ողջ ճանապարհին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել էր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. ողբերգական վթարից հրաշքով էր հնարավոր եղել խուսափել»: