ՊՆ-ից հաստատեցին վիրավոր ծինծառայողի մասին լուրը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը վիրավոր է: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից:

«Ձեռքի և ոտքի հատվածում է վիրավորումը ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեցին ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

24 ժամ ջուր չի լինի. հասցեներ Ուկրաինայի նախագահի օգնականի վրա մահափորձ է կատարվել, վարորդը վիրավորվել է (լուսանկարներ) Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 100 ուխտավոր այցելել են Ամարասի վանք Պատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա Աբովյան Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Զինծառայողին և ընտանիքին արտոնություն տալու մասով ՄԻՊ-ում մշակված փաթեթն ուղարկվել է ԱԺ Հայաստանում կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 20 մարդ ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Սեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. shamshyan.com Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
website by Sargssyan