Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել
Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով հուլիսի 8-ի լուսաբացից ի վեր զոհվել է 35 պաղեստինցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
12 զոհ և ավելի քան 50 վիրավոր է գրանցվել իսրայելական անօդաչու սարքերի կողմից Խան Յունիս քաղաքի տեղահանվածների վրանների թիրախավորման հետևանքով։
Իսրայելի բանակի ռադիոն տեղեկացրել է, որ բանակը վերջին շրջանում նկատել է ՀԱՄԱՍ շարժման անդամների ակտիվություն՝ շեշտելով, որ Գազայի հատվածում ինքնաշեն պայթուցիկ սարքերի սպառնալիքն ամենամեծ վտանգն է ներկայացնում իսրայելական ուժերի համար։
Բանակը նաև հաստատել է, որ Գազայի հատվածի Բեյթ Հանուն քաղաքում ՀԱՄԱՍ-ի կողմից հեռակառավարման մեխանիզմով գործի դրված ականների պայթյուններից զոհվել է 5 և վիրավորվել 14 իսրայելցի զինվոր։
Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների թիվը հուլիսի սկզբին հասել է 10800-ի:
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում 252 պետական դպրոց լուրջ վնաս է կրել․ դրանցից 118-ն ամբողջությամբ ավերվել են։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57523-ի, իսկ վիրավորներինը՝ 136617-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1,200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»