Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
ՖՈՏՈՇԱՐՔ․ Ուզում ենք օր առաջ մեզ ազատեք այս իշխանություններից․ վանաձորցիները` ՀՃՇ անդամներին Որ դեպքում կարելի է բացել Թուրքիայի հետ սահմանը․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը հայ չէ, դրա համար էլ հարձակվել է եկեղեցու վրա. քաղաքացիներՆիկոլը վախկոտ է, բայց բռնապետություն է ստեղծել. Մենուա ՍողոմոնյանՍոսե Չանդոյանը հաղթանակ է գրանցել «Ինգո Արմենիա»-ի դեմԵ´վ դասախոսների, և´ ուսանողների թիվը մեկ քառորդով կրճատվել է. Ատոմ ՄխիթարյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշել է Հանքագործի եւ մետալուրգի օրըՔՊ-ում կան կասկածելի համբավի տեր շատ անձինք. Հովհաննես ԻշխանյանԻրանում նախատեսում են կառուցել հազար արևային էլեկտրակայանԱլիևը ծաղրում և աջակցում է իր խամաճիկինԻրանը զգուշացնում է Հայաստանի իշխանություններինՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Վեհարան արշավելունԱմերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին«ՀայաՔվե» միավորումը Գավառի իր տարածքային գրասենյակում անցկացրեց դիտորդական դասընթացներ Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը պարզապես նվեր Ալիևի համար, և ինչու է Ալիևը դրանով հանդերձ շարունակում նրան անխղճորեն ծաղրել․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը՝ Մայր Աթոռի վրա Նիկոլ Փաշինյանի պլանավորած գրոհի, նրան իշխանությունից հեռացնելու ճանապարհների, այդ նպատակով ազգային ուժերի համագործակցության, և հարակից շատ հարցերի շուրջԱլիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր ԱվետիսյանՕմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայանՀայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ ԽաչատրյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբ

Ախր, շատ վիրավորվողն են...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարվանից ի վեր բուռն քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է դարձել վիրավորանքը քրեականացնելու՝ իշխանությունների նախաձեռնությունը, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի։ Անգամ ԵԽԽՎ-ն հորդորեց Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել վիրավորանքը։ Այստեղ առաջին հերթին ուշագրավ է, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը վիրավորանքները կանխելու շղարշի տակ մատուցողներն իրենք են միշտ եղել հայհոյանքի ու վիրավորանքի տարածման գլխավոր գեներատորները, առավել ևս 2018-2019 թվականներին, երբ սոցիալական ցանցերում իշխանությունների գիտությամբ «ֆեյքերի ֆաբրիկաները» ատելություն ու հայհոյանքներ էին տարածում ընդդիմադիրների և այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ իշխող ուժին, իսկ շատ դեպքերում տարածում էին նրանց մասին կեղծ և արժանապատվությունը խոցող տեղեկություններ։

Վիրավորանքները տեղ են գտել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց համակիրների՝ մասնավորապես արտասահմանից սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող օգտատերերի կողմից, այդ թվում՝ անցենզուր բառապաշարով աչքի ընկնող կանանց կողմից։ Եվ այս գործընթացը շարունակվում էր ձնագնդի էֆեկտով, իսկ իշխանություններն անընդհատ ատելության կրակի վրա յուղ էին լցնում այնքան ժամանակ, քանի դեռ ուղտը չէր չոքել իրենց դռանը։ Ինչ վերաբերում է ծանր վիրավորանքի հետ կապված քրեական գործերին, դրանք բոլորն էլ, այդ թվում՝ դատարան մտած, կապված են բացառապես իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հետ: Հասկանալի է՝ առաջին հերթին՝ Նիկոլին:

Հետաքրքիրն այն է, որ որևէ դեպք չկա, որ ծանր վիրավորանքին վերաբերող հոդվածով քրեական գործ հարուցվի ընդդիմադիրներին, ասենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին վիրավորելու դեպքում։ Չէ՞ որ տրամաբանորեն օրենքը պետք է կիրառվեր հավասարապես, այլ ոչ թե միայն իշխանության դեպքում։ Դրա համար էլ օրենսդրական այս խայտառակագույն փոփոխությունն արդեն ստացել է «Նիկոլի անվան» որակումը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:

Ահա, այստեղ է, որ հարց է ծագում՝ մի՞թե իշխանականներից բացի այլ անձինք չկան, որոնց հայհոյել կամ ծանր վիրավորանք են հասցրել։ Եթե հետևենք իրավապահների «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մեր երկրում հայհոյում ու վիրավորում են միայն Նիկոլ Փաշինյանին ու մյուս «ուսապարկերին»: Այդ դեպքում, եզրակացությունները առավել քան տխուր են այս իշխանությունների համար, որոնք, հիմք ընդունելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների շատ կասկածելի արդյունքները, կարծում են, որ իրենք վայելում են հասարակության վստահությունը: Շատ ուժեղ վստահություն է, խոսք չկա...

Իսկ եթե այդպես չէ, և վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցվում նաև ընդդիմադիրներին, ապա իրավապահ մարմինները նորից ապացուցում են, որ իրենք պարզապես Նիկոլի կամակատարի դեր են ստանձնել ու նորից ծայրահեղ միակողմանի են։ Սա՝ օրենսդրական փոփոխության կիրառական մասով: Ինչ վերաբերում է բուն փոփոխությանը, ապա, ճիշտ է՝ քրեական օրենսդրության մեկնաբանություններում նշվում է վիրավորանք հասկացությունը, սակայն, ինչպես պնդում են բազմաթիվ իրավաբան մասնագետներ, այն հեղհեղուկ բնույթ ունի և իրավակիրառար մարմինը կարող է դրա էությունը մեկնաբանել յուրովի։ Այսինքն, մեկ դեպքում նույն արտահայտությունը կարող է ծանր վիրավորանք դիտարկվել, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։

Սրանից կարելի է եզրակացնել, որ, իշխանության ներկայացուցիչներից բացի, հասարակության մյուս ներկայացուցիչներին՝ հատկապես ընդդիմադիրներին ու լրատվամիջոցներին կարելի է ինչքան ասես վիրավորել ու հայհոյել (այդ թվում՝ «քայլող» պատգամավորների կողմից), սակայն պատժի չարժանանալ, քանի որ կամակատարի վերածված իրավապահ մարմինները հետամուտ չեն լինի այս հարցում։ Հավելենք, որ ծանր վիրավորանքի մասով հարուցված գործերի գերակշիռ մասը վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին (ի դեպ, այստեղ ավելորդ «պրոֆեսորություն» անողների համար հավելենք. վստահ ենք, որ Նիկոլը նստած՝ վիրավորանքներ չի «հավաքում» ու դիմում իրավապահներին)։ Եվ պատահական չէ այն վստահությունը, թե ծանր վիրավորանքի քրեականացումն արվել է կոնկրետ Փաշինյանի համար։ «Փրկչին» արժանի պաշտպանություն: Չէ՞ որ նա շատ քաղաքավարի է, երբեք ամբիոնից չի հոխորտացել ու գոռգոռացել, երբեք հրապարակավ անպարկեշտ բառապաշար չի օգտագործել, իր ընդդիմախոսներին չի վիրավորել, չի զրպարտել, ոչինչ թափ չի տվել, ուստի, լինելով չափազանց «նրբազգաց», արագ վիրավորվում է մյուսների կողմից իրեն տրված գնահատականներից ու որակումներից:

Իրոք, շատ վիրավորվողն է, ախր... Ու ոչինչ, որ ինքը վիրավորել, խոցել է Հայաստանն ու Արցախը, միջազգայնորեն մեր երկրի վարկն ու արժանապատվությունը գետնովն է տվել ու անդունդի եզրին հասցրել պետականությունը: Կարևորը «փրկչի» թանին թթու ասող չլինի:

Հ.Գ.- Այս ամենի մեջ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Մի հայտնի հին պատմություն կա, որի տարբեր տեսակներն են շրջանառվում: Մեկի պատին գրում են՝ «Այսինչը սրիկա է» (գող է, ավազակ է, դավաճան է, տականք է, խոզ է. պատմությունը շրջանառվում է նաև տարբեր ձևակերպումներով): Այս մարդու որդին ստիպում է ողջ թաղամասին գրել՝ «Այսինչը սրիկա է», որպեսզի ձեռագրից հասկանա, թե ով է այդ որակման հեղինակը: Հայրը իմանում է ու զայրանում. «Այ տղա, էդ մեկը մի անգամ գրեց սրիկա, դու հարյուրավոր անգամներ կրկնել տվեցիր»: Հիմա մեր իշխանավորներն այս օրն են ընկել. մեկը հրապարակավ վիրավորում է իրենց (մնացած մեծամասնությունն՝ ավելի փոքր շրջապատում), իրավապահները քրգործ են հարուցում, և օրեր շարունակ բազմաթիվ հարթակներով շրջանառվում է այդ վիրավորանքը: Օրինակ՝ երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր մի տեղեկությամբ, որ քրգործ է հարուցվել այն բանի համար, որ քպականներից մեկին անվանել են «քոռ խոզ», և պարզվել է, որ նա դրանից վիրավորվում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում