Սոսե Չանդոյանը հաղթանակ է գրանցել «Ինգո Արմենիա»-ի դեմ
Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄԵՂԱՎՈՐ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԱԼ ՏՈՒԺՈՂԻ ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Սերինե Խաչատրյանի, մերժել է հետադարձ պահանջի իրավունքով «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցն ընդդեմ CODEX փաստաբանական գրասենյակի վստահորդի: Բավարարելով մեր կողմից ներկայացված միջնորդությունը՝ Դատարանը որոշում է կայացրել պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին:
Այսպիսով, վթարի հետևանքով տուժողի գույքին պատճառված վնասի հատուցված գումարը «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունը հետադարձ պահանջի իարվունքով չհաջողվեց ստանալ մեղավոր կողմից:
«Կոդեքս» փաստաբանական գրասենյակը շնորհակալություն է հայտնում արդար դատավարության և օբյեկտիվ վճռի համար:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)