Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ» «Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար» ՔՊ-ականները դիվոտում են առաջին նախագահի ողջամիտ խոսքից Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում
Ուկրաինայում չեն դադարում Զելենսկու ստորագրած վիճահարույց օրինագծի դեմ զանգվածային ցույցերը (տեսանյութեր)«Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների և մինչև 21 տարեկանների համար կկառուցեն նոր սանհանգույցներ՝ անհատական ցնցուղներով2025–ին 400 անձ կօգտվի անապահով ընտանիքի աշխատունակ անձանց աջակցության ծրագրիցԱյն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի. Վարդան ՕսկանյանԴատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունըՀայաստանում ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի15–ըՕրական բեռնատարների տասնյակ վարորդներ խուսափում են Սյունիքում կշռման գործընթացից. կառավարությունը ելքը գտել էԴուրս գանք փողոց, գոնե երեխեքին ապագա թողնենք. քաղաքացիԱմռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտումԱդրբեջանական հում նավթում աղտոտվածություն է հայտնաբերվելԻ՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհԿոտայքի մարզում առանց սեփականատիրոջ գիտության կտրվել է 55 մրգատու ծառ և ազնվամորու 20 թուփՊետությունը նախևառաջ ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻշխանությունն իրավունք չունի եկեղեցու հետ կապված որևէ քայլ անելու. Հրայր ԿամենդատյանԻշխանությունը դատական շոուների է պատրաստվումԻշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումըԴիտարկվել են Գորիսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը
Փաշինյանը վա-բանկ է գնում եկեղեցու դեմ
Թաիլանդը փակում է սահմանը Կամբոջայի հետ․ իրավիճակը սահմանին լարված էԵրբ ամոթը մեռնում է, սկսում են Վեհարան գրոհել. բայց հիշիր՝ ոչ մի գրոհ չի փրկում քեզ քո խղճի պատասխանից․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Հայաստանի տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած. Հռիփսիմե Ստամբուլյան

Հռիփսիմե Ստամբուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
Հայաստանի տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Առաջնահերթ համարվող ոլորտներում, ինստիտուցիոնալ բնույթի բազմաթիվ խնդիրներից զատ, որոնց կամ չեն տրվում լուծումներ, կամ դրանք լինում են խիստ իրավիճակային, երբեմն՝ ժամանակավրեպ են կամ, պարզապես, ստանում են լուծման իմիտացիա, այսօր կանգնած ենք նաև իրավիճակային բազմաթիվ խնդիրների, ռիսկերի ու մարտահրավերների առաջ: Դրանց մի մասն անշուշտ պայմանավորված են արտաքին գործոններով: Բայց դրանց մասին ահազանգել ենք բազմիցս՝ այդ խնդիրների ուղղությամբ ուշադրություն սևեռելու նպատակով: Մինչդեռ, կամ մնացել ենք ուղղակի անարձագանք, կամ` ներքաշվել մանիպուլյացիաների տիրույթ, որտեղ իշխանությունն, անխոս, անպարտելի է…
Մինչդեռ այս իրականությանը զուգահեռ` գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում տարատեսակ «ռեկորդային» ցուցանիշների հրապարակումներին, լսում «աննախադեպ» ձեռքբերումների մասին: Աննախադեպ աշխատատեղեր, չտեսնված եկամուտների հավաքագրում, գործազրկության մակարդակի նվազում… ու կարևոր չէ, որ գրեթե բոլոր ուղղություններով, որտեղ վիճակագրությունն աճ է գրանցում, ևս առավելապես արտաքին ազդեցություններն են գերակշռում:
Մինչդեռ ականջահաճո վիճակագրությանը զուգահեռ` բոլորս ապրում ենք այլ իրականությունում:
Մի իրականությունում, որտեղ՝
.  Աննախադեպ թանկ է սննդամթերքը. մայիսին գնաճը կազմել է 14,5 %: Միայն հացաբուլկեղենի գնաճն ավելին է, քան 15 %-ը, բանջարեղենի գները հատել են 50 %-ի սահմանը: Այս շարքը, թերևս, կարելի է շարունակել, բայց այս դառն իրականությանը բախվում ենք բոլորս, ամեն օր:
. Մեզ համար, մեր երկրի տնտեսության համար կարևորագույն օղակը՝ արտադրողն ու արտահանողը, տևական ժամանակ է՝ գտնվում են անորոշությունների ներքո: Մի կողմից դրամ-դոլար փոխարժեքի ներկայիս պատկերն է, մյուս կողմից բեռնափոխադրումների խնդիրն էր, որը տևական ժամանակ ունեինք Լարսում և դեռ վերջնական հստակություն չունենք խնդրի լիարժեք լուծման վերաբերյալ։ Մինչդեռ այս ողջ ընթացքում գործնականում հայ արտահանողը տուժում է և շարունակում է վնասներ կրել: Միևնույն ժամանակ, չգիտես ինչու հասարակությունը ոչ մի կերպ չի շահում կայունացած դրամից….
. Արձանագրված տնտեսական ակտիվության աճին զուգահեռ, մարդկանց եկամուտները չեն ավելանում:
Եվ որ ամենացավալին է, տնտեսության մինչ այժմ «չտեսնված» ցուցանիշների մասին խոսում են մի իրականությանը զուգահեռ, երբ տնտեսությանդ ու առհասարակ երկրիդ լինելիության հիմքը հանդիսացող անվտանգությունը խարխուլ է, եթե կարելի է առհասարակ համարել, որ կա: Ընդ որում, թե՛ սահմաններին, թե՛ դրանցից ներս…