Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին GALLUP International Association-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը: Ի հեճուկս Ադրբեջանի ու նաև հայաստանյան որոշ շրջանակների, Հայաստանի ազգաբնակչության (հարցվածների) մեծամասնությունը շատ հստակ է եղել իր դիրքորոշման մեջ՝ պատասխանելով «Ձեզ համար ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին՝ ցույց տալով, որ գոնե այս հարցում հասարակությունը տարակարծություններ փաստացի չունի:

Եթե 2022 թ. նոյեմբերին ընդհանրապես անընդունելի է համարել 80,4 տոկոսը և «ավելի շուտ ընդունելի չէ»՝ 3,2 տոկոսը, ապա 2023 թ. հունվարին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 94,2 և 3,2 տոկոս: Ուշագրավ պատկեր է ստացվել ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի իշխանությունների գործունեության գնահատականի առումով: Արցախի իշխանությունների պարագայում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստացել է 2,2 միավոր (առավելագույնը՝ 5), իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ 3,7: Հետաքրքիր է, որ եթե Վարդանյանի «գնահատականը» ամենաբարձրն է Հայաստանի ու Արցախի՝ հարցմանը «մասնակցող» բոլոր իշխանավորների արդյունքներից, ապա Հարությունյանինը ամենացածրն է:

Ի դեպ, Հայաստանում այս ասպեկտով ամենաբարձր վարկանիշը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանինն է, որն ունի 2,8 միավոր և գերազանցում է նաև Նիկոլ Փաշինյանին: Ինչպես երևում է, իր արդյունքն է սկսել տալ Հայաստանի իշխանությունների ու մերձիշխանական առանձին շրջանակների կողմից մեղավորությունը ռուս խաղաղապահների «գրպանը գցելու» և, ընդհանրապես, ակտիվ հակառուսականության քարոզչությունը: Մասնավորաբար, եթե պատերազմից հետո՝ 2020 թ. նոյեմբերին Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը «լիովին դրական» ու «ավելի շուտ դրական» էր գնահատում հարցվածների 81,5 տոկոսը, ապա հիմա արդեն՝ ընդամենը 50,4 տոկոսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան Մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Որևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն Արցախում Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Փաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի է Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան
website by Sargssyan